close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրատապ. դատախազը հանձնարարել է գործողություններ ձեռնարկել Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ

Քաղաքական

17 Մայիսի 2022, 16:04
 Հրատապ. դատախազը հանձնարարել է գործողություններ ձեռնարկել Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ

Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ գործողություններ իրականացնելու հանձնարարություն է տրվել դատախազի կողմից քննիչին։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այդ մասին քիչ առաջ հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Վայրկյաններ առաջ մեզ տեղեկացրին, որ Զինվորական դատախազության կողմից հասցեագրված գրություն է եկել, համաձայն որի՝ հանձնարարվել է Զինվորական քննչական վարչությանը՝ կատարելու համապատասխան քննչական գործողություններ, որոնք նշված էին մեր միջնորդության մեջ, իսկ մեր միջնորդությունը վերաբերում էր ձերբակալմանը: Քննիչն արդեն ստացել է գրությունը, ուղարկվել է համապատասխան քննչական գործողություններ իրականացնելու նպատակով»,- զոհված զինվորների հարազատների ակցիայի ժամանակ հայտարարեց նրանց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Փաստաբանի խոսքով՝ քննիչը պետք է համապատասխան քննչական գործողություններ իրականացնի, ինչը ենթադրում է հարցաքննություն, ձերբակալություն:

 

Աղբյուր` Փաստինֆո

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica