Պետք է հաշվի առնել Թուրքիայի մտահոգությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի վերաբերյալ. Ստոլտենբերգ
Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը Դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը աջակցելուց հրաժարվելու մասին Թուրքիայի հայտարարություններից հետո հայտարարել է Անկարայի մտավախությունները ուսումնասիրելու անհրաժեշտության մասին։
«Ես բանակցություններ եմ վարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մեր մտերիմ գործընկերներ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու որոշումների շուրջ։ Թուրքիան արժեքավոր դաշնակից է, և անվտանգության հետ կապված ցանկացած մտահոգություն պետք է լուծվի: Մենք պետք է միասնական մնանք այս պատմական պահին»,- գրել է Ստոլտենբերգը Twitter-ում։