close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի թրքացման դեմ խաղաղ բողոքի շրջանակներում կազմակերպված ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկելը բացարձակ ապօրինի է․ Ռուբեն Մելիքյան

Հասարակություն

16 Մայիսի 2022, 14:04
 Հայաստանի թրքացման դեմ խաղաղ բողոքի շրջանակներում կազմակերպված ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկելը բացարձակ ապօրինի է․ Ռուբեն Մելիքյան
Հայաստանի թրքացման դեմ խաղաղ բողոքի շրջանակներում կազմակերպված ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկելը բացարձակ ապօրինի է: Բանն այն է, որ Հայաստանում սահմանված չէ նվազագույն արագության սահմանափակում, ուստի ոստիկանի ներկայացրած՝ արագ քշելու պահանջը ոչ միայն օրինական չէ, այլև առերևույթ հանցավոր է։
Ավելին, արձանագրվում են ձերբակալելիս քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, ավտոմեքենաները տուգանային հրապարակ տանելու դեպքեր և այլ խայտառակ ապօրինություններ։
ՀԳ. Միայն Արաբկիրի բաժին ապօրինի բերվել է 22 քաղաքացի։ Ես շրջայցից հետո բաժնից դուրս եկա, բայց փաստաբաններ Ամրամ Մակինյանն ու Մանուշ Եսայանը մնացին բաժնում՝ անհրաժեշտ օգնությունն ապահովելու։ Բոլոր բաժիններում փաստաբանները աշխատում են։ Բոլոր բաժիններ այցելում են նաև ընդդիմադիր պատգամավորները։ Ապօրինի բերված ոչ մի արժանապատիվ քաղաքացի չի մնում առանց ուշադրության։

Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները
Գոյժ
9 Օգոստոսի 2022, 21:51 Գոյժ

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica