close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հետախուզական որոնողական միջոցառումների բաժնի պետ Վարուժանը հատուկ օպերացիա է իրականացնում` նկարում է Լևոն Քոչարյանին

Հասարակություն

13 Մայիսի 2022, 19:30
 Հետախուզական որոնողական միջոցառումների բաժնի պետ Վարուժանը հատուկ օպերացիա է իրականացնում` նկարում է Լևոն Քոչարյանին

Հետախուզական որոնողական միջոցառումների բաժնի պետ Վարուժանը հատուկ օպերացիա է իրականացնում` նկարում է Լևոն Քոչարյանին։

Ոստիկանության աշխատանքը շատ տեղերում տարակուսանք, և նույնիսկ ծիծաղ է առաջացնում։

Լուսանկարում ոստիկանության հետախուզական որոնողական միջոցառումների բաժնի պետ Վարուժանն է, ով առավել հայտնի է «7-ի Վարուժ» մականվամբ։ Վերջինս անհասկանալի շարժումներ կատարելով, մասնավորապես` բազմահազարանոց ցուցարարների կողքին թաքնվում էր թփերի հետևում և, կարծես, ինքն իրեն համոզելով, որ ինքն աննկատ է և չի երևում` նկարահանում էր Լևոն Քոչարյանին։

Ի՞նչի համար էր սույն պաշտոնյան եկել, և ի՞նչի համար էր նա իր տարօրինակ քողարկումներով գրավում մարդկանց ուշադրությունը` դեռևս հայտնի չէ։

Միգուցե հրահանգված է ինչ որ բան անել, և նա, ուղղակի, ինչ-որ բան է անում։ Ցավոք, Վարուժանի գաղտնի գործողությունը ֆիքսեց նույն Վարուժանին նկարահանող Alternativ.am-ի տեսախցիկը, ինչը, իհարկե, բարդ չէր։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica