close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթուր Վանեցյանն, առողջական խնդիրներից ելնելով, ի վիճակի չէ այստեղ լինել․ Սոս Հակոբյան

Հասարակություն

13 Մայիսի 2022, 19:00
 Արթուր Վանեցյանն, առողջական խնդիրներից ելնելով, ի վիճակի չէ այստեղ լինել․ Սոս Հակոբյան

Արթուր Վանեցյանն այսօր առողջական նկատառումներից ելնելով ի վիճակի չէ գտնվել այստեղ: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, «Դիմադրության» շարժման երթի ժամանակ լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:

«Անմիջապես, երբ ապաքինվի, նա կլինի շարքերում»,-ասաց նա:

Խոսակցություններին, թե Վանեցյանը եւ «Հայրենիքը» դուրս են գալիս պայքարից, նա արձագանքեց. «Կարծում եք՝ դուրս ենք գալիս այստեղ գտնվելո՞վ: Մեր բոլոր կուսակցականներն այստեղ են՝ իրենց ընտանիքի անդամներով»:

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե այս հրապարակում կան մարդիկ, որ իր համար անընդունելի են, իրենց այստեղ գտնվելը համարում է հարված շարժմանը, Սոս Հակոբյանն ասաց. «Ամեն մարդ իր համար պետք է որոշի՝ ինչի է գալիս Ֆրանսիայի հրապարակ, կամ մեկ այլ վայր անհնազանդության ակցիա իրականացնելու համար: Եթե քաղաքացիներին թվում է, որ բոլորը բոլորին անխտիր հավանում են, ընդունում են, բնական է՝ այդպես չէ, մենք էլ կարող ենք ունենալ դժգոհություն, անհամաձայնություն այս կամ այն սուբյեկտի ներկայության վերաբերյալ, բայց դա մեզ չպետք է հետ կանգնեցնի մեր պայքարից: Մենք բոլորս առաջին հերթին գալիս ենք մեր երկրի, մեր ընտանիքների համար:

Պարոն Վանեցյանի ասածը դրա մասին է, որ պետք չէ հիասթափվել, կոտրվել՝ տեսնելով 1-2 անհաջող դեմք: Ոչ մեկը անձակետ չի դնում, չի ստուգւմ, որ էս մարդը պետք է մտնի, էն մարդը՝ ոչ: Միայն մեկս մյուսի կողքին կանգնելով կարող ենք այս հարցերը լուծել»:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica