close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որևէ կասկած չունենք՝ հասնելու ենք հաջողության. Արթուր Վանեցյան

Հասարակություն

10 Մայիսի 2022, 13:11
 Որևէ կասկած չունենք՝ հասնելու ենք հաջողության. Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կարծիքով՝ ժողովուրդը Հայաստանում ոտքի է կանգնել, ու «Դիմադրություն» շարժումն առաջ է գնալու։

«Մենք որևէ կասկած չունենք, որ հասնելու ենք հաջողության, իսկ այդ հաջողությունը բոլորինս է՝ Հայաստանինն է, Արցախինն է ու հայ ժողովրդինը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Վանեցյանի խոսքով՝ մարզերում քաղաքացիները վախեցած են, քանի որ սպառնում են ու ասում՝ աշխատանքից կազատեն։

«Ասում են՝ եթե տնտեսվարողներ եք, հարկային ստուգումներ կլինեն, կային բազում սադրիչներ, որոնք, ուղղակի խայտառակ պահվածք դրսևորելով, փորձեցին հարամել մեր հանդիպումները, բայց դա չհաջողվեց», - մարզային այցելությունների մասին խոսելով՝ նշեց ընդդիմադիր գործիչը։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica