close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր ժողովուրդն ունի ծանր հարվածներից ապաքինվելու բոլոր հնարավորությունները. Դավիթ Բաբայան

Հասարակություն

9 Մայիսի 2022, 14:41
 Մեր ժողովուրդն ունի ծանր հարվածներից ապաքինվելու բոլոր հնարավորությունները. Դավիթ Բաբայան

Մայիսի 9-ը հայ ազգի ամենանվիրական տոներից մեկն է։   Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ  Բաբայանը։

«Քաղաքակիրթ ողջ հայության և արժեհամակարգով առաջնորդվող յուրաքանչյուր մարդու համար այս օրը, իրոք, նվիրական օր է: Այն խորհրդանշում է մեծագույն հաղթանակներ: Սա մի տոն է, որ տարբեր ժամանակահատվածներում միավորում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 թվականին Շուշիի ազատագրումն ու Պաշտպանության բանակի ստեղծումը:

Մենք երբեք իրավունք չունենք մոռանալու մեր հաղթանակները, նրանք չունենք վաղեմության ժամկետ: Դարակազմիկ հաղթանակները մեծ սխրանք են պահանջում, բայց ոչ պակաս կարևոր է պահպանել այդ հաղթանակները: Եթե մենք չպահպանենք դրանք, պարտությունները լինելու են անխուսափելի, իսկ դա երկարատև գործընթաց է: Հետևաբար` համոզված եմ, որ մեր ժողովուրդը, այնուամենայնիվ, ունի  ծանր հարվածներից ապաքինվելու բոլոր  հնարավորությունները: Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ»,-ասել է Դ. Բաբայանը:

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները
Գոյժ
9 Օգոստոսի 2022, 21:51 Գոյժ

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica