close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե Փաշինյանն ունենար սենսացիոն տեղեկատվություն, նա 4 տարի չէր սպասի ու վաղուց կհրապարակեր. Տիգրան Աբրահամյան

Հասարակություն

6 Մայիսի 2022, 16:59
 Եթե Փաշինյանն ունենար սենսացիոն տեղեկատվություն, նա 4 տարի չէր սպասի ու վաղուց կհրապարակեր. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն ակնհայտորեն սարսափներ ունի, քանի որ մեր քաղաքացիները ոտքի են կանգնում, գիտակցում են իրավիճակի լրջությունը և այսօր փողոցներում են: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ընդդիմության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ բնական է, որ այս ամենը չէր կարող չանհանգստացնել իշխանություններին։

Ինչ վերաբերում է մայիսի 4-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ կարևոր բացահայտում է հնչեցնելու, Աբրահամյանն ասաց. «Փաշինյանը փորձում է տեղեկատվական վակուումը լցնել ու ապահովել իրենց քարոզչությունն  ընդհանուր տեղեկատվական հարթակում։ Այլ բան չի կարող լինել։ Եթե Փաշինյանն ունենար այնպիսի տեղեկատվություն, որը  կարող էր սենսացիոն լիներ, նա 4 տարի չէր սպասի ու վաղուց  կհրապարակեր։ Այս իշխանությունը հայտնի է միայն իր կեղծիքով, ստախոսությամբ, այս պայմաններում ակնկալել որևէ լուրջ բան, իմաստ չունի»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով իր հրաժարականի հանրային պահանջին, որն ընթերցել էր «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը, հայտարարեց. «Հիմա շատ կարևոր բացահայտում է հնչելու,  պետք չի թողել՝ աղմուկ-աղաղակի մեջ  կորի»: Սակայն ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:

Սրան Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ախ չեք ուզում լսել… Բա էդ ասեք։ Ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք»։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica