close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեկվանից Սյունիքում և Գեղարքունիքում տեղադրվել են անցակետեր. Փաշինյանը սարսափած է ընթացող և մոտ ապագայում հաջողությամբ պսակվելիք գործողություններից. Մամիջանյան

Հասարակություն

1 Մայիսի 2022, 13:08
 Երեկվանից Սյունիքում և Գեղարքունիքում տեղադրվել են անցակետեր. Փաշինյանը սարսափած է ընթացող և մոտ ապագայում հաջողությամբ պսակվելիք գործողություններից. Մամիջանյան

Ընդդիմության այսօրվա հանրահավաքին ընդառաջ՝ Սյունիքում և Գեղարքունիքում ոստիկանական անցակետեր են տեղադրվել, որոնք ստուգում են քաղաքացիների մուտքն ու ելքը:Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Տեղեկություններ կան, որ երեկվանից ,առնվազն Սյունիքում և Գեղարքունիքում, տեղադրվել են անցակետեր, վախեցնելով և անհարկի զննումներ իրականացնելով, փորձում են կասեցնել ինքնաբուխ, իրենց ընտանիքներով, ընկերներով եկող քաղաքացիների մասնակցությունը այսօրվա հանրահավաքին, ընդ որում՝ խոսքը գնում է մարդատար փոքր մեքենաների մասին»,-մեզ հետ զրույցում պատմեց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով.

«Սա ևս մեկ անգամ վկայում է, որ Փաշինյանը սարսափած է ընթացող և մոտ ապագայում հաջողությամբ պսակվելիք գործողություններից, և բոլոր ապօրինի միջոցները կիրառում է՝ իր իշխանությունը պահելու համար»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նշենք, որ երեկվանից Ոստիկանությունը, ՔՊ-ական պատգամավորները «ահազանգում են», թե այսօրվա հանրահավաքին բախումներ են լինելու և հանրությանը հանդարտության կոչ են անում:

Հայկ Մամիջանյանը ընդգծեց, որ ինչպես իրենց բոլոր գործողությունները, այսօրվա հանրահավաքը ևս խաղաղ բնույթ է կրելու. «Սա հերթական սուտն է: Այս օրերին իրականացվող խաղաղ անհնազանդության գործողությունների ընթացքում, բացառությամբ իշխանության կողմից ուղարկված սադրիչների մի քանի դեպքերի, հանրության կողմից մենք դժգոհություններ չենք լսել : Եթե այդ պատգամավորներն են բախումները հրահրելու, ապա ամեն ինչ հասկանալի է: Մենք այս հանրահավաքին մասնակցելու ենք ընտանիքներով, իրենք չգիտեմ ոնց, բայց մենք հայ մարդիկ ենք և մեր ընտանիքներին վտանգավոր տեղեր չենք տանի մենք բացառապես խաղաղ բնույթ կրող հանրահավաք են անելու»,-ասաց Հայկ Մամիջանյանը:

Աղբյուրը՝  Փաստինֆո

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica