close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի բնակչությունը չպետք է շատանա, բանակը չպետք է վերակառուցվի. Ալիև

Տարածաշրջան

30 Ապրիլի 2022, 11:57
 Հայաստանի բնակչությունը չպետք է շատանա, բանակը չպետք է վերակառուցվի. Ալիև

Գիտեք, միանգամայն իռացիոնալ է տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիայի նման պետությանը, որն ունի տնտեսական հզորություն և առաջատար բանակ, որի նման հավասարներին աշխարհում կարելի է մատների վրա հաշվել. հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա ասել է, որ Ադրբեջանը աջակցում է հայ-թուրքական գործընթացին: «Մենք աջակցում ենք հայ-թուրքական գործընթացին։ Կարծում եմ, որ սա շանս է Հայաստանի իշխանության և քաղաքական գործիչների համար։ Ինչպիսի՞ն կլինի նրանց ապագան, և ինչպե՞ս են իրենք իրենց տեսնում տարածաշրջանում, պետք է լավ մտածեն այդ մասին։ Չեմ կարծում, որ նրանք հստակ պատկերացում ունեն։ Նրանք պետք է մի կողմ դնեն բոլոր պատրանքները, հրաժարվեն այնպիսի մտքերից, ինչպիսիք են բանակը վերակառուցելը, բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելը և, ուժեր կուտակելով, հողերը վերադարձնելը։ Հակառակ դեպքում` դա կդառնա նրանց պետականության պաշտոնական անկումը։

Մենք պատրաստ ենք աջակցել դրական միտումներին և անում ենք դա։ Մենք հույսեր ունենք, բայց պետք է փորձենք հայերին, քանի որ դեռ չենք բանակցել նրանց հետ խաղաղության շուրջ։ Սրա ժամանակն արդեն եկել է։ Ինչպես ասացի, սահմանի հարցի շուրջ բանակցությունները շուտով կսկսվեն։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի բանակցություններին, ապա մենք պատրաստ ենք սկսել և սպասում ենք, որ Հայաստանի կառավարությունը կհայտարարի ժամկետները»,- ասել է ադրբեջանի նախագահը։


Եղանակը Հայաստանում
6 Հուլիսի 2022, 15:36 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica