close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մի՛ քաղաքականացրեք» պահանջողներին մի կարճ ասելիք ունեմ՝ «յա՜, իրո՞ք». Ռուբեն Մելիքյան

Հասարակություն

24 Ապրիլի 2022, 15:17
 «Մի՛ քաղաքականացրեք» պահանջողներին մի կարճ ասելիք ունեմ՝ «յա՜, իրո՞ք». Ռուբեն Մելիքյան

Ինչ-որ մարդիկ մեզ մեղադրում են Հայոց Ցեղասպանության հարցը, Ջահերով երթը «քաղաքականացնելու» մեջ։ Հարկ եմ համարում անդրադառնալ այդ մեղադրանքին։

Մենք էդպես էլ չհասկացանք, որ Հայոց Ցեղասպանության պատճառներից մեկը 100 տարի առաջ «մի՛ քաղաքականացրեք» պահանջողներն էին՝ մարդիկ, որոնք կամա-ակամա ամեն ինչ անում էին, որ հայերը ձեռք չբերեն քաղաքական գիտակցություն, քաղաքական հասունություն, չկարողանան տարբերել իրենց լավն ու վատը։

Այդ ամենի հետևանքով մենք ունեցանք մեր պատմության մեծագույն ողբերգությունը։

Հայերս այդպես էլ քաղաքական գիտակցություն ձեռք չբերեցինք, մեր լավն ու վատը տարբերելու ունակություն ձեռք չբերեցինք, որի հետևանքով 2018 թվականին իշխանությունը զավթեց մի անբարոյականի վաստակ՝ իր անբարոյական թիմով, մի տոտալ ստահակ, որը չուներ ո՛չ Հայրենիքի զգացում, ո՛չ Պետության զգացում - միայն իշխանության անհագ ծարավ։

Հիմա մենք վերջապես կանգնած ենք քաղաքական գիտակցություն, քաղաքական հասունություն ձեռք բերելու շեմին, ու երեկվա «Ջահերով երթը» այդ մասին էր - այն մասին էր, որ ազգային նոր աղետները կանխելու համար՝ օդի-ջրի պես պետք է հրատապ ջախջախել նիկոլիզմը, ծնկի բերել այդ գաղափարախոսությունը, հանրային անողոք պարսավանքի ենթարկել այն կրող տհասներին։

Այս ամենի ներքո՝ «մի՛ քաղաքականացրեք» պահանջողներին մի կարճ ասելիք ունեմ - «Յա՜, իրո՞ք։

Ռուբեն Մելիքյան

Իրավաբան 


Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica