close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում սկիզբ առնող ցույցերը կանխորոշելու են ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ տարածաշրջանի ապագան․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հասարակություն

22 Ապրիլի 2022, 21:15
 Հայաստանում սկիզբ առնող ցույցերը կանխորոշելու են ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ տարածաշրջանի ապագան․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադարձել է Հայաստանում մեկնարկող պայքարի գործողություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Չափազանց կարևոր մեկ այլ վերջնարդյունք էլ, քաղաքագետի գնահատմամբ, կարող է լինել հայ ժողովրդին կրկին քաղաքական ու աշխարհաքաղաքական գործոն դարձնելը։

«․․․ Մեր այս պայքարի օրակարգը շատ ավելի ընդգրկուն է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Սա Արցախն ու Հայաստանը փրկելու ծրագիր չէ միայն։ Ոչ էլ, առավել ևս, միայն երկիրը կապիտուլյանտներից ու դավաճաններից ազատելու գործ։ Իհարկե, այս երկուսը պետք է մեր գլխավոր նպատակը լինեն։ Բայց այդ նպատակին մենք կհասնենք, եթե կարողանանք լուծել բոլոր խնդիրներից ամենակարևորը՝ հայ ժողովրդին կրկին քաղաքական ու աշխարհաքաղաքական գործոն դարձնելը։ Մեր ժողովուրդը հստակ պետք է իմանա, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջն ու նաև մեր մեջ։ Մեր ժողովուրդը կրկին պետք է ունենա ուղենիշներ և մեր ժողովուրդը պետք է վերականգնի իր շահից բխող որոշումներ կայացնելու հնարավորությունը։ Իսկ դրա համար ոչ ոքի ոչինչ պետք չէ սովորեցնել։ Պետք է պարզապես անկեղծ լինել ժողովրդի հետ շփումներում ու պատրաստ լինել մեծ զոհողությունների։

Երկրորդը՝ Հայաստանում սկիզբ առնող ցույցերը կանխորոշելու են ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև ողջ տարածաշրջանի, հնարավոր է նաև այլ տարածաշրջանների ապագան։ Ընդդիմությունը սա պետք է լավ գիտակցի և միշտ գիտակցի, որ Երևանում հնչած ամեն խոսք լսվելու է ոչ միայն մեր փողոցներում ու հրապարակներում, այլև Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում և աշխարհաքաղաքական այլ կենտրոններում։ Սա Հայաստանի վերածննդի և մեծ քաղաքականություն վերադառնալու լավ հնարավորություն է, որից անպայման պետք է օգտվել։

Այնպես որ, Աստծով, հարգելի ընկերներ։ Թող իրագործվեն ձեր ամենաազնիվ բոլոր մտադրությունները»,- գրել է քաղաքագետը տելեգրամյան իր ալիքում։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica