close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր՝ ժամը 16։00-ին, Ազատության հրապարակում հանրային քննարկում է տեղի ունենալու՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների վերաբերյալ

Քաղաքական

21 Ապրիլի 2022, 14:24
 Այսօր՝ ժամը 16։00-ին, Ազատության հրապարակում  հանրային քննարկում է տեղի ունենալու՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների վերաբերյալ

Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ պետք է կայանային Ազգային ժողովի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների վերաբերյալ խորհրդարանական լսումներ։ Հրավիրված էին մի քանի տասնյակ գիտնականներ, քաղաքագետներ, քաղաքական եւ հանրային գործիչներ։

Լսումների նպատակն էր լայն հանրությանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պետք է ուղեցույց դառնան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելիս:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք հերթական անգամ խախտելով Սահմանադությունն ու օրենքները, ներկա իշխանությունները մինչև ապրիլի 24-ը հրաժարվում են Ազգային ժողովում նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը և ուղիղ հեռարձակում ապահովել՝ ներկայացնելով անհիմն տեխնիկական պատճառաբանություն: Թերեւս օրվա իշխանությունը վախեցավ թուրքական կողմի զայրույթից։
 
Լսումները ամեն դեպքում առաջիկա օրերին կայանալու են։ Սակայն, մինչ այդ, այսօր Ազատության հրապարակում ժամը 16։00-ին հանրային քննարկում է տեղի ունենալու նույն թեմայով։
 
Մասնակցելու են «Հայաստան» խմբակցության անդամներ Արմեն Ռուստամյանը, Էլինար Վարդանյանը, Արամ Վարդևանյանը, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

 

Գեղամ Մանուկյան
ՀՅԴ անդամ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր

 
 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica