close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախաձեռնել ենք հեղինակություն վայելող հանրային գործիչների համախմբում. Ավետիք Չալաբյան

Քաղաքական

19 Ապրիլի 2022, 10:33
 Նախաձեռնել ենք հեղինակություն վայելող հանրային գործիչների համախմբում. Ավետիք Չալաբյան

Վերջին օրերին ձեզնից բազմաթիվ նամակներ և հարցումներ եմ ստանում այն մասին, թե ինչպես կարող եք մասնակցել մեր երկրում սկիզբ առած ազգային շարժմանը, և ձեր ներդրումն ունենաք մեր պետականության պահպանման և ամրապնդման գործին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շատերդ նաև շեշտում եք լայն համախմբման անհրաժեշտությունը, միաժամանակ նշելով անցյալին որևէ կերպով վերադառնալու անթույլատրելիությունը:

Ընդառաջ գնալով ձեր մտահոգություններին և հարցերին, հայտնում եմ ձեզ, որ անցած շաբաթվանից մենք նախաձեռնել ենք հեղինակություն վայելող հանրային գործիչների համախմբում, որն արդեն մի շարք համատեղ գործողություններ է նախաձեռնել, և որի շարքերը շարունակում են համալրվել մարդկանցով, որոնց կենսագրությունը և փորձը այսօր հնարավորություն է տալիս պատասխանատվության իրենց բաժինը ստանձնել մեր երկիրը խորացող ճգնաժամից հանելու համար:

Այսօր մենք 12:00 Ազատության հրապարակում նախատեսում ենք տալ համատեղ մամլո ասուլիս, որում կներկայացնենք մեր պատկերացումները նրա մասին, թե

ա) ինչու է մեր երկրին պետք գործող իշխանության խաղաղ և անցնցում փոփոխություն, և ինչու դա պետք է դառնա համաժողովրդական պահանջ

բ) ինչ հրատապ խնդիրներ պետք է իրականացնի հաջորդ կառավարությունը, և ինչ սկզբունքներով այն պետք է ձևավորվի, խուսափելու անցյալի կրկնությունից

գ) ինչ հետագա գործողություններ ենք մենք նախատեսում ձեռնարկել, որպեզի հասնենք իշխանության խաղաղ փոփոխության

Եթե ձեզ հետաքրքրում են այս հարցերի պատասխանները, եթե դուք ձեզ տեսնում եք այս պայքարի մեջ, եթե պատրաստ եք գործով աջակցել նրա նպատակների իրականացմանը, միացեք մեզ այսօր 12:00, Ազատության հրապարակում: Ձեզնից յուրաքանչյուրի անմիջական մասնակցությունը  անչափ կարևոր է, և ոչ միայն մեր պայքարի հաջողության համար, այլև որպեսզի այն չշեղվի իր հայտարարված նպատակներից, և իրապես ծառայի մեր պետության ամրապնդմանը:

Բոլորիս կամք, վճռականություն և իմաստություն եմ ցանկանում, և հաջողություն մեր դժվարին գործում: Աստված պահապան մեր ազգին և հայրենիքին»։

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները
Գոյժ
9 Օգոստոսի 2022, 21:51 Գոյժ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica