close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չկա Արցախի հայաթափմանը տանող ավելի մեծ քայլ, քան Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու մասին ՀՀ իշխանությունների հայտարարությունները. Տիգրան Աբրահամյան

Քաղաքական

15 Ապրիլի 2022, 13:18
 Չկա Արցախի հայաթափմանը տանող ավելի մեծ քայլ, քան Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու մասին ՀՀ իշխանությունների հայտարարությունները. Տիգրան Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները, թե իրենք Արցախի ապագան տեսնում են Ադրբեջանի կազմում, Արցախի հայաթափմանը տանող ամենամեծ քայլն են. խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Դուք պատկերացնո՞ւմ եք այն արցախցիների հոգեվիճակը, որոնք լսում են, որ Հայաստանի իշխանությունները, որ պետք է հանդես գային որպես Արցախի անվտանգության և բնականոն կյանքի ապահովման երաշխավոր, հայտարարում են, որ տեսնում են Արցախը Ադրբեջանի կազմում։ Չկա շատ ավելի մեծ քայլ, քան այդպիսի հայտարարություններն են, որոնք կարող են բերել Արցախի հայաթափմանը»,- ասաց պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանը նաև շեշտեց՝ չնայած ստեղծված անմխիթար իրավիճակին, արցախցին շարունակում է ամուր կպած մնալ իր արմատներին։
 
«Ես այսօր արցախցու մոտ տեսնում եմ կամք՝ մինչև վերջ գնալու, նաև՝ 2020-ի իր վրեժը հանելու համար։ Եվ սրանց պատասխանը արցախցին դեռ տալու է, իսկ մենք ցանկացած իրավիճակում Արցախին սատարելու ենք, Արցախի հետ ենք լինելու, մինչև վերջին շունչը նպաստելու, սատարելու ենք արցախցիների որոշմանը», - հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica