close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իմ հայրը և մյուսներն իրենց կյանքը գիտակցաբար չեն դրել հայրենիքի զոհասեղանին, որ դասալիք ստորաքարշ կոլաբորացիոնիստները նման դիսկուրս ունենան. Ա. Կրպեյան

Հասարակություն

14 Ապրիլի 2022, 21:00
 Իմ հայրը և մյուսներն իրենց կյանքը գիտակցաբար չեն դրել հայրենիքի զոհասեղանին, որ դասալիք ստորաքարշ կոլաբորացիոնիստները նման դիսկուրս ունենան. Ա. Կրպեյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ընդգծեց, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների Արցախ մեկնելու որոշումն ապրիլի 5-ի հանրահավաքի տրամաբանական շարունակությունն էր.

«Ապրիլի 5-ին հավերժական Հայաստանի համար պայքարողները դուրս եկան փողոց և հստակ իրենց դիրքորոշումը հայտնեցին, որ մանդատ չեն տվել այս ստորաքարշ կոլաբորացիոնիստներին, որ իրենց անունից Արցախ հանձնեն, իրենց անունից Ցեղասպանությունը ուրանան, հայկական պետականությունը տանեն կործանման: Քառօրյայի քաղաքական բոյկոտը և մեր՝ հավերժական Հայաստանի օրակարգը Արցախ տեղափոխելը ինձ համար շատ բնական շարունակությունն էր: Հենց այդպես էլ արեցինք»:

Նրա խոսքով՝ Արցախի դրոշը հավերժական պայքարի, հանձնառության, նվիրումի խորհրդանիշն է, իսկ իշխանությունները, ըստ պատգամավորի՝ անարգեցին այն. «Փորձում էին հակադրություն փնտրել Հայաստանի և Արցախի դրոշների մեջ, իսկ հակադրություն փնտրողները կա՛մ ազգությամբ թուրք են, կա՛մ կոլաբորացիոնիստ, որովհետև Արցախի դրոշը միասնության, հավերժական պայքարի և միացյալ հայրենիքի խորհրդանիշն է: Մենք ճանապարհին էինք, և մեզ համար արդեն պարզ էր, որ ամեն կերպ խոչընդոտելու են մեր՝ Արցախ այցը»:

Պատգամավորը համոզված է, որ ՀՀ իշխանություններն են խոչընդոտել ընդդիմադիր պատգամավորների Արցախ այցը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթներին, նա նշեց, որ նոյեմբերի 9-ից հետո իր համար հստակ էր, որ Նիկոլ Փաշինյանը հակահայ է. «Մարդ, ով նման արժեքների կրողն է, հայ կոչվելու իրավունք չունի: Մարդ, ով կանգնում և ասում է՝ զոհվել են, և այդ զոհերը եղել են հանուն այս դիսկուրսի կայացման, ես հիմա հստակ հայտարարում եմ, ո՛չ, իմ հայրը և հազարավոր մյուսները իրենց կյանքը գիտակցաբար չեն դրել հայրենիքի զոհասեղանին, որ դասալիք ստորաքարշ կոլաբորացիոնիստները գան և նման դիսկուրս ունենան՝ ՀՀ գլխավոր ամբիոնի մոտ: Մենք հիմա իրապես ամենավճռական փուլում ենք: Երեկվա ինքնախոստովանությունը եկավ ապացուցելու մեր բոլոր պնդումները»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Եղանակը Հայաստանում
6 Հուլիսի 2022, 15:36 Եղանակը Հայաստանում

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica