close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարտնյորները Հայաստանում Արցախի դրոշն են պղծում. քաղաքագետ

Քաղաքական

9 Ապրիլի 2022, 18:00
  Պարտնյորները Հայաստանում Արցախի դրոշն են պղծում. քաղաքագետ

Ադրբեջանին հույս են տալիս, որ կարող են Հայաստանին ստիպել ստորագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու դրանով ռուսներին դուրս մղեն ու թուրքական աշխարհի ճանապարհը բացվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Ինչու պղծեցին Արցախի դրոշը

Իրավիճակը պարզ կերպով վերլուծենք։

Արեւմուտքը Ռուսաստանի համար երկրորդ ճակատ է ուզում բացել։ Ամենալավ թեկնածուն մեր տարածաշրջանն է, թալիբներից հույս չկա այս պահին: Սա հասկանալի ցանկություն ու բնական շահերի վրա հիմնված սովորական քաղաքականություն է' բոլորն այդպես կվարվեին։

Դրա համար պետք է իրավիճակ ստեղծել։ Ադրբեջանին հույս են տալիս, որ կարող են Հայաստանին ստիպել ստորագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու դրանով ռուսներին դուրս մղեն ու թուրքական աշխարհի ճանապարհը բացվում է։  Բրյուսելում շոու են կազմակերպում, մինչ այդ Ադրբեջանին դրդում Արցախում խորանալ։ Նպատակը. ստեղծել կոնֆլիկտ եւ Ռուսաստանին ու Թուրքիային էլ ներքաշել դրա մեջ։ Սխեման պարզ է։ Նման կերպ Ուկրաինայում են վարվել։ Դրա տեխնոլոգիայի մասին ավելի ուշ կգրեմ։

Բայց ինչպես Ուկրաինայում, այդպես էլ Հայաստանում, պետք են տեղական պարտնյորներ ունենալ։ Այս ծրագրի շրջանակում պարտնյորները  Հայաստանում Արցախի դրոշն են պղծում։ Սա Արցախից հրաժարվելու տեղական տրամադրությունը զոնդաժ անելու, Ադրբեջանին ոգեւորելու ու նաեւ նրա համար պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք ստեղծելն է. "Հայաստանը Արցախն իր մասն է համարում ու խախտում է Նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները"։

Հիշենք, որ երբ հայտնի անձն Արցախում հայտարարեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, Ադրբեջանը դա համարեց պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք' casus belli, քանզի բանակցությունների համար էլ թեմա չկա։ Նորից հիշենք, որ այսօրվա դրոշ վառողներն էին հենց այդ թեզն առաջ տանում, որ Արցախը Հայաստանի մարզ է ու Արցախում, պատերազմական գոտում, անկարգություններ էին հրահրում, Հայաստանում էլ հակաարցախյան տրամադրություններ սերմանում։

Երկու դեպքում էլ նպատակը պատերազմ հրահրելն ու դրա համար թշնամուն լեգիտիմ հիմքեր ստեղծելն էր ու է»,- գրել է նա։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica