close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ենք համախմբվել և միասնաբար ԴԻՄԱԴՐԵԼ

Քաղաքական

6 Ապրիլի 2022, 16:36
 ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ենք համախմբվել և միասնաբար ԴԻՄԱԴՐԵԼ

Սիրելի՛ ՀԱՅ մարդ

Իշխանափոխությունից հետո՝ նախորդ չորս տարիներին հանրային առաջնահերթ կարևորության օրակարգ դարձան անկախությունը, մեր հայրենիքը և սեփական հայրենիքում ապրելու մեր անքակտելի իրավունքը պաշտպանելու կենսական խնդիրները։

Այս ընթացքում լավ ապրելու, զարգանալու, հանրային կյանքի որակը բարելավելու խնդիրներն անցնող ամեն հաջորդ օր դառնում են էլ ավելի երկրորդական՝ չնայած առարկայական այն հանգամանքի, որ դրանք աննախադեպ բարձր ինտենսիվությամբ են ավելանում  և ընդգրկում են հանրային կյանքի բոլոր ոլորտները։

Լավ ապրելու բանավեճը ստվերվում է ոչ թե այն պատճառով, որ արդեն լավ ենք ապրում և առաջանցիկ լուծվում են սոցիալական խնդիրները, այլ այն պատճառով, որ լավ ապրելու մասին մտածելուց առաջ արդեն պարտադրված ենք վերահաստատելու ՀԱՅՈՑ բնօրրանում ՀԱՅԻ ապրելու իրավունքը։

Այս վերահաստատումն այլևս ՀԱՅ ԱԶԳԻ գոյատևման իրական ու առաջնային պայմանն է։ Եվ այս վերահաստատումն ունի միայն մեկ ճանապարհ, այն է՝ համաժողովրդական համախմբում, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն և ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ։

Դիմադրությունը պետք է դառնա բոլորիս պայքարն ուղղված՝ արտաքին աշխարհաքաղաքական սպառնալիքների դեմ, և միաժամանակ նաև՝ օրվա իշխանական ռեժիմի կողմից անսահման զիջողականության, ազգային շահերի ստորադասման, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ հայրենազրկման գնով իրենց իշխանությունը պահպանելու հետևողական գործողությունների դեմ։

ՊԱՅՔԱՐՆ այս պատմական է լինելու։ Միասին այն մեկնարկեցինք ապրիլի 5-ին ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակից և միասին էլ հասցնելու ենք նպատակին։

Ավելի քան վստահ եմ՝ միասնաբար ՀԱՋՈՂԵԼՈՒ ենք։ ՉԿԱ այլընտրանք․ մեր ԱԶԳԻ հինգ հազար տարվա պատմությունը շարունակվելու է, այն ՀԱՎԵՐԺ է և ՉԻ ավարտվելու այս վտանգաշատ հանգրվանում։

Դիմադրության հաջողությունն է նաև այն ԲԱՆԱԼԻՆ, որ նորից դուռ կբացի դեպի ԽԱՂԱՂ և ԿԱՅՈՒՆ զարգանալու, սեփական հայրենիքում ամեն հաջորդ օրն ավելի լավ ապրելու երկարաժամկետ փուլ։

Ես ՀԱՎԱՏՈՒՄ եմ ՄԵՐ տեսակի և ՀԱՅ մարդու ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ՝ իմաստնությանը, հավաքական ուժին, հարատևման համար անհրաժեշտ և բավարար ներուժ ունենալուն։

 

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ կուսակցության անդամ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica