close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրիլի 5-ին երեկոյան կանգնած եմ լինելու փողոցում, քանզի էս գրքույկում գրված արժեքները պիտի տեր ունենան. թուրքագետ

Հասարակություն

4 Ապրիլի 2022, 21:21
 Ապրիլի 5-ին երեկոյան  կանգնած եմ լինելու փողոցում, քանզի էս գրքույկում գրված արժեքները պիտի տեր ունենան. թուրքագետ
1998 թ. դպրոցականների միջառարկայական օլիմպիադայում գրավեցի առաջին տեղը և որպես հաղթող նվեր ստացա նկարում երևացող գրքույկը՝ «Արցախ» վերնագրով։ Այդ ժամանակ դեռևս Աբովյան քաղաքում ապրող իմ ընտանիքը (ես՝ առավել ևս) չէր էլ պատկերացնում, որ երկու տարուց մշտական բնակություն է հաստատելու Արցախի ազատագրված տարածքում՝ Քաշաթաղի Բերձոր քաղաքում։
 
Սակայն հետահայաց նայելով, կարող եմ ասել, որ Արցախին նվիրված այս փոքրիկ աշխատանքն ու դրան կից քարտեզը դարձան յուրահատուկ խորհրդանիշն այն բանի, թե ինչի հետ է կապվելու իմ կյանքն ու մասնագիտությունը։
 
***
 
2022թ. ապրիլի 5-ի երեկոյան ես կանգնած եմ լինելու փողոցում, որովհետև ոչ մի մասնագիտություն, քաղաքական նախապատվություն հայրենիքի արժեքը չունի, իսկ էս գրքույկում գրված արժեքները պիտի տեր ունենան։
 
Հուսամ Ազատության հրապարկում տեսնել իմ գաղափարակից ընկերներին։ Միայն ցույցը ոչինչ չի որոշում, բայց առանց դրա պայքար չի լինում։
 
Հավերժական Հայաստանը հավերժական պայքար է պահանջում...
 
Վարուժան Գեղամյան
 
Պ.գ.թ., թյուրքագետ


 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica