close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՊՏՀ֊ի ռեկտորը պետք է աշխատանքից ազատի մորը՝ Զոյա Թադևոսյանին՝ հակաարցախյան քարոզի, մանկավարժին ոչ հարիր պահվածքի, վիրավորանքի և զրպարտության համար. դիտարկում

Հասարակություն

4 Ապրիլի 2022, 21:14
 ՀՊՏՀ֊ի ռեկտորը պետք է աշխատանքից ազատի մորը՝ Զոյա Թադևոսյանին՝  հակաարցախյան քարոզի,  մանկավարժին ոչ հարիր պահվածքի, վիրավորանքի և  զրպարտության համար. դիտարկում
ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը դեռևս 2018թ հուլիսի 31-ին Արցախի շրջանների մասին խոսելիս ասել էր, որ «Արցախյան պատերազմում ազատագրված տարածքները Արցախի տարածքները չեն: ...դրանք գրավյալ տարածքներ են: Դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում»:
 
Ուշագրավ է, որ սրանից հետո թեև վերջինս ձևական ներողություն է խնդրում, սակայն նրա հետ փոխկապակցված անձը՝ իր դուստր Դիանա Գալոյանը 2019 թվականի մայիսի 13-ին նշանակվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ապա 2019 թվականի օգոստոսի 22-ից 2020 թվականի հուլիսի 1-ը դառնում է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, իսկ 2020 թվականի հուլիսի 17-ին ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում ընտրվում է ՀՊՏՀ ռեկտոր. արդեն 2020 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Կառավարության որոշմամբ Դիանա Գալոյանը հաստատվում է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում։
 
Իմիջիայլոց, Զոյա Թադևոսյանը միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ամբիոնի վարիչն է, այսինքն աշխատում է ինքն իր դստեր ենթակայության տակ: Նախքան այդ ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցնում էր կրկին Զոյա Թադևոսյանի դուստրը՝ ապագա ռեկտոր Դիանա Գալոյանը:
 
Իհարկե, զավակներին ծնողներով չի կարելի դատել, զավակներն էլ պատասխանատու չեն ծնողների մեղքերի համար, բայց...
 
...բայց հիմա էլ Զոյա Թադևոսյանը իր մակարդակին հարիր վիրավորանքներ ու զրպարտություններ է հնչեցրել ապրիլի 5-ի ընդդիմության հավաքի մասնակցիների հասցեին այն դեպքում, երբ հավաքի նպատակը հնչեցվել ՝ հանուն Արցախի և այդ հավաքին մասնակցելու են Արցախյան պատերազմի հերոսներ, հանուն հայրենիքի կյանքն ու առողջությունը վտանգած հազարավոր քաղաքացիներ:
 
Հիմա, հաշվի առնելով այս ամենը կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՊՏՀ-ն ամբիոնի վարիչի մակարդակով և ռեկտորի թույլտվությամբ իրականացվում է գարշելի քաղաքական, հակաարցախյան ու դրանով իսկ հակահայկական քարոզ. հուսով եմ՝ ոչ:
 
Իսկ եթե ոչ, ապա հենց վաղը դուստր Դիանա Գալոյանը պետք է աշխատանքից ազատի մայր Զոյա Թադևոսյանին՝ հակաարցախյան քարոզ անելու, ինչպես նաև մանկավարժին ոչ հարիր պահվածքի, վիրավորանքներ և զրպարտություն իրականացնելու համար:
 
Վահե Գրիգորյան

Իրավաբան
 
 
Եղանակը Հայաստանում
6 Հուլիսի 2022, 15:36 Եղանակը Հայաստանում

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica