close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանն այլ տարբերակ չունի, քան ստիպել ադրբեջանցիներին` զորքերը դուրս բերել Փառուխից ու վերադառնալ նախկին դիրքեր․ քաղաքագետ

Հասարակություն

27 Մարտի 2022, 12:48
 Ռուսաստանն այլ տարբերակ չունի, քան ստիպել ադրբեջանցիներին` զորքերը դուրս բերել Փառուխից ու վերադառնալ նախկին դիրքեր․ քաղաքագետ

Պետք է հասնել նրան, որ ռուսական կողմը տեր կանգնի իր այսօրվա հայտարարությանը, իսկ Ադրբեջանը զգա, որ պատերազմից հետո առաջին անգամ իր ծրագրերը տապալվեցին Արցախում։ Անդրադառնալով Ռուսաստանի ՊՆ հայտարարությանը՝ գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ դրան հասնելու համար պետք է աշխատել և՛ դիվանագիտական, և՛ տեղեկատվական դաշտում։

«Ռուսաստանի ՊՆ հայտարարությունը դրական ազդակ է։ Կարծում եմ՝ հանրային դժգոհությունն իր դերը խաղաց։ Հիմա արդեն հնարավոր չի լինի քողարկել թուրք-ադրբեջանական դաշինքի՝ Մոսկվայի դեմքին ապտակելու փորձը։ Ավելին՝ այս հայտարարությունից հետո Ռուսաստանը պարզապես այլ տարբերակ չունի, քան ստիպել ադրբեջանցիներին զորքերը դուրս բերել Փառուխից ու վերադառնալ նախկին դիրքեր։ Մնում է տեսնել, թե ինչպես նրանք կլուծեն այդ խնդիրը՝ միայն բարի խոսքով, թե՞ նաև ատրճանակով։

Ընտրությունը, ի դեպ, Ադրբեջանինն է։ Եթե շուտ հասկանան ինչ է իրենցից պահանջվում, կարող է և մարսեն այս սադրանքը։ Ըստ այդմ, մեր խնդիրրը պետք է հետևյալը լինի՝ թույլ չտալ, որ Փարուխ մտնելն ու մեր տղաների դեմ կրկին ԱԹՍ-ներ օգտագործելը անհետևանք մնան Ադրբեջանի համար։ Դիվանագիտական ու տեղեկատվական ճիշտ աշխատանքը հիմա չափազանց կարևոր է։ Պետք է հասնել նրան, որ ռուսական կողմը տեր կանգնի իր այսօրվա հայտարարությանը, իսկ Ադրբեջանը զգա, որ պատերազմից հետո առաջին անգամ իր ծրագրերը տապալվեցին Արցախում։

Հետևաբար շարունակում ենք աշխատել։ Խնդիրը դեռ լուծված չէ։ Լուծման ճանապարհին է։ Հուսով եմ՝ ամեն բան լավ կլինի։ Բայց դրա համար անհրաժեշտ է, որ մեր հանրությունը լավ հասկանա տեղի ունեցող զարգացումների տրամաբանությունը և ճիշտ մշակված պահանջներ դնի մեր տարածաշրջանում ազդեցության լծակներ որոնող ուժերի առջև»,- գրել է Մելիք-Շահնազարյանը։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica