close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեպի Արցախ գազատարն անցնում է Իսայի աղբյուրի մոտով, որը 44֊օրյայից 4֊5 ամիս հետո Ադրբեջանին հենց այնպես հանձնել է Փաշինյանի իշխանությունը. Ն. Հոխիկյան

Քաղաքական

24 Մարտի 2022, 08:08
 Դեպի Արցախ գազատարն անցնում է Իսայի աղբյուրի մոտով, որը 44֊օրյայից 4֊5 ամիս հետո Ադրբեջանին հենց այնպես հանձնել է Փաշինյանի իշխանությունը. Ն. Հոխիկյան
Արցախում այլևս գազ չի լինի նախկինի նման։ Սա մենք պետք է գիտակցենք, հաշվի առնենք ու անենք մեր հաշվարկները։
 
Ադրբեջանը արդեն առաջ է քաշում իր պնդումը, թե Արցախ բնական գազ կարող է մտնել միայն իր կողմից։ Սա մի պլանավորում էր, որով թշնամին ձգտում է իր կամայականությանը ենթարկել ամբողջ Արցախը։ Տեղի հայկական իշխանությունն, իհարկե, դիմադրում է թշնամուն, բայց պետք է իմանանք, որ այս սցենարը Ադրբեջանը հաշվարկել էր դեռևս 2021-ի սկզբին, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ, առանց մեկ կրակոցի, պատերազմից 4-5 ամիս անց տիրացավ Իսայի աղբյուրի հարակից տարածքին։
 
Հենց այնտեղով է անցնում Արցախ մտնող մայր գազատարը, և այդ տարածքը պատերազմից հետո Ադրբեջանին հենց այնպես հանձնել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Անուն տվեք այս արարքին։
 
Էլի փաստեր կներկայացնեմ, որ համոզվեք, թե հայ ազգին ու հայկական պետությանը ինչ թշնամի ունենք։
 
Նաիրի Հոխիկյան
Լրագրող, փորձագետ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica