close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մուտքերը կկրճատվեն․ Թադևոս Ավետիսյանը իշխանության նախագիծը խնդրահարույց է համարում

Քաղաքական

23 Մարտի 2022, 14:53
 Մուտքերը կկրճատվեն․ Թադևոս Ավետիսյանը իշխանության նախագիծը խնդրահարույց է համարում

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ է հեղինակել։  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը մի շարք հարցադրումներով  փորձեց պարզել  մի քանի անկյունաքարային խնդիրներ։  

«Մի քանի անգամ շեշտեցիք, որ առաջարկվող փոփոխությունները   գործարար միջավայրի վրա կունենան դրական ազդեցություն, բայց, ընդհանուր առմամբ, երբ  Հարկային օրենսգրքի փոփոխության մասին ենք խոսում, շատ կարևոր է անդրադառնալ դրա ֆիսկալ գործառույթին, այսինքն՝  ձեր առաջարկած փոփոխություններն ի՞նչ չափով կառաջացնեն  պետական մուտքերի փոփոխություն՝ կրճատում  կամ ավելացում, իմ գնահատմամբ՝ կլինի կրճատում»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։

Պապոյանը փորձեց այս կամ այն կերպ հիմնավորել առաջարկվող փոփոխությունները, ինչին ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորը արձագանքեց․ «Հարկային օրենսգրքի  փոփոխությունները մանավանդ հիմա, երբ պետբյուջեի եկամուտների խնդիր կա, կարևոր է նաև այդ տեսանկյունից դիտարկել։  Միայն մուտքերի մասով ներկիայացնելը ճիշտ չէ, ամբողջական չէ, միայն կարգավորիչ գործառույթի տեսանկյունից ճիշտ չէ, պրոֆեսիոնալ գնահատական է պետք։ Միայն հիմնվել,  որ բիզնեսի համար դրական լինի,  բայց նույնչափ կարևոր է պետբյուջեի պետական  մուտքերի  վրա,  և այս հավասարակշիռ մոտեցումը Դուք պետք է հիմնավորեք  և, որպես նախագծի հեղինակ, պետք է ապացուցեք, որ քիչ կորուստով ավելի մեծ արդյունք ունի»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica