Պահանջում եմ արգելել ՔՊ-ականների այն արտահայտությունները, որոնք կվիրավորեն արցախցուն․ Մանուկյան
Քաղաքական

ՀՀ բարձրաստիճան ղեկավարության կողմից Արցախում ստեղծված հունաիտար աղետի վերաբերյալ որևէ արձագանք չի եղել։ Հասկանում եմ, որ հարցեր կան, որոնք փակ նիստով պետք է արվեն, բայց թող հետևեն իշխող մեծամասնության արտահայտություններին։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Քաղաքական մեծամասնությանը, ԱԺ նախագահությանը խնդրում և պահանջում եմ նույն նախանձախնդրությամբ արգելել ՔՊ-ականների այն արտահայտությունները, որոնք վիրավորում են Արցախին, արցախցուն, և այստեղ դահլիճում նստած՝ նախկինում զինվորական համարվող անձանց, որոնք այս օրերին ուղղակի խայտառակ արտահայտություններ են անում արցախցիների հասցեին»,- ասաց Մանուկյանը։