close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շմոլ գազի թունավորման դեպք Ստեփանակերտում. կա 3 տուժած

Հասարակություն

21 Մարտի 2022, 09:02
 Շմոլ գազի թունավորման դեպք Ստեփանակերտում. կա 3 տուժած

Շմոլ գազի թունավորման դեպք է գրանցվել Ստեփանակերտում: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ-ից:

Մարտի 20-ին ժամը 14:20-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 14:10-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ Ն.Հ.-ն (ծնված 1951թ.) և Մ. Պ.-ն (ծնված 1992 թ.) իսկ ժամը 14:20-ին նույն հասցեի բնակիչ՝ Մ. Հ.-ն (ծնված 1969թ.):  

Մեկնած տեղամասային տեսուչ Հ. Ադամյանը պարզվել է, որ նշված անձինք թունավոորումը ստացել են նույն օրը ժամը 13:40-ի սահմաններում իրենց տան բաղնիքում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:

Նրանցից 2-ի առողջական վիճակը բավարար է, իսկ Ն.Հ.-ին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:
 
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է՝ 
Մշտապես պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները, առավելապես ջեռուցման ժամանակաշրջանում, իսկ գազասպառման համակարգի կամ գազօգտագործող սարքերի հետ կապված ցանկացած խնդրի առաջացման դեպքում անմիջապես դիմել շուրջօրյա գործող վթարակարգավարական ծառայություն ՝1–04 հեռախոսահամարով:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica