close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վահան Զարոյանի զավեշտ պատասխանները․ մասնագիտություն ձեռք չի բերել, բայց դիպլոմ ունի

Քաղաքական

19 Մարտի 2022, 12:18
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վահան Զարոյանի զավեշտ պատասխանները․ մասնագիտություն ձեռք չի բերել, բայց դիպլոմ ունի

Գեղարքունիքի՝ կեղծ դիպլոմով փոխմարզպետ Վահան Զարոյանը ներկա էր Վարդենիսի ընդդիմադիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդման արարողությանը:

Նախկինում նա ևս բախտը փորձել էր Վարդենիսի համայնքապետի ընտրություններում, բայց չէր հաջողել, քանի որ ընդամենը 504 ձայն էր հավաքել և փառքի դափնիները զիջել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համակուրսեցի Արամ Մելքոնյանին: 

Այս մասին Yerkir.am-ի հարցին ի պատասխան Վահան Զարոյանն ասաց՝ շատ բան չունի ասելու, համայնքի ղեկավար ունենք ընտրված, ինքն էլ որպես մարզպետի տեղակալ ներկա է արարողությանը․ մնացած հարցերի մասով բան չի կարող ասել։

Ընդդիմության ներկայացուցիչն է ընտրվել համայնքապետ, արդյո՞ք սա չի նշանակում, որ իշխող Քաղաքացիական պայմանագիրը չի վայելում  վարդենիսցիների վստահությունը․ «Իհարկե ոչ»,-պատասխանեց Զարոյանը։

Ընդ որում, ՏԻՄ ընտրությունների ժամանակ նա անձամբ էր շրջում ընտրատեղամասերով և ապօրինի միջամտում հօգուտ ՔՊ-ի։

Իր կողմից կեղծ դիպլոմ ներկայացնելու և բացահայտվելու՝ քրեական գործին անդրադառնալով, Վահան Զարոյանն ասաց՝ հարցը իրավապահների կողմից ուսումնասիրվել է։

«Այս ընթացքում հասցրե՞լ եք մասնագիտություն ձեռք բերել»,-հարցրինք փոխմարզպետին։

«Իհարկե, ոչ»,-պատասխանեց նա։

«Չունե՞ք դիպլոմ»,-հարցրինք։

«Իհարկե, ունեմ»,-պարադոքսալ պատասխան տվեց Վահան Զիրոյանը։

Ճշտող հարցին ի պատասխան ասաց, որ Պատմության ֆակուլտետում է սովորել, բայց թե երբ է սովորել՝ հարցն, անպատասխան թողեց․ «Եկեք հիմա վերջացնենք»։

Նրան հիշեցրինք, որ վարչապետ Փաշինյանն իրեն նախ՝ 3 տարի առաջ նշանակել էր Գեղարքունիքի փոխմարզպետ, ապա 3 ամիս անց ազատել կեղծ դիպլոմի քրեական գործի պատճառով, հետո 3 տարի անց նորից նշանակել․ ի՞նչ է փոխվել։

Վահան Զարոյանը պատասխանեց, որ իրավապահների բոլոր հարցերին ինքը պատասխանել է։

Կեղծ դիպլոմով փոխմարզպետին նաև հիշեցրինք, որ մայիսի 12-ից ադրբեջանցիները Գեղարքունիքում են։ Նա ընդունեց, որ այդպես է և ասաց, որ ամեն ինչ անում են, որ սահմանները պահեն կայուն վիճակում։

«Մնացած բոլոր գործըթացը մեր կառավարության կողմից տարվում է, որպեսզի այդ խնդիրները լուծվեն։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանը ինչ-որ ժամանակում հետ է քաշվելու այդ կողմից»,-ասաց Զարոյանը։

Հայ-թուրքական հաշտության մասին, ասաց, խոսք գնում է և ինքը դա նորմալ է համարում։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica