close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ է թաքցնում ՀՀ ՊՆ-ն. Նաիրի Հոխիկյան

Հասարակություն

18 Մարտի 2022, 16:57
 Ի՞նչ է թաքցնում ՀՀ ՊՆ-ն. Նաիրի Հոխիկյան

ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք ադրբեջանական զորքի ներխուժման փաստը շարունակում է հետևողականորեն հերքել ու ապատեղեկատվություն անվանել ՀՀ ՊՆ-ն, դրան ավելացել են նաև ՔՊ-ի մի շարք կիսագրագետ պատգամավորներ, որոնք անգամ չգիտեն, թե Ներքին Հանդը ինչ է։ Իսկ նշված գյուղի բնակիչներն իրենք են պնդում, որ թշնամին մտել է իրենց գյուղի տարածք։

Այս համատեքստում նույն օրերին ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, թե նույն վայրի առաջնագծում երկու հայ զինծառայող միմյանց վրա են կրակել, ինչի հետևանքով մեկը ծանր վիրավոր է, մյուսը՝ զոհված։

Ինչո՞ւ է ինձ այս ամենը կասկածելի թվում։ Արդյո՞ք ՀՀ ՊՆ-ն ճիշտ է ասում ծառայակիցների միջանձնային վեճի մասին։ Քարտեզին որ նայենք, պարզ երևում է, որ Ադրբեջանի ներխուժած հատվածը և հայ զինվորների դժբախտ պատահարի հատվածը նույն տեղանքում են։

Ի՞նչ է թաքցնում ՀՀ ՊՆ-ն։

 

Մեդիափորձագետ

Նաիրի Հոխիկյան

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica