close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սուրեն Պապիկյանը դեսպան դառնալու հավակնություններ է ցուցաբերում․ Ղազարյան

Հասարակություն

16 Մարտի 2022, 22:27
 Սուրեն Պապիկյանը դեսպան դառնալու հավակնություններ է ցուցաբերում․ Ղազարյան

Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների նոր առաջխաղացման մասին տեղեկությունների, դրանց վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության «պարզաբանումների» և Կապանի համայնքի ղեկավարի հավելյալ տեղեկատվության համադրությունից ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի բանավոր հանձնարարություններով Հայաստանի իշխանությունները նոր տարածքներ են հանձնում Ադրբեջանին։ Այս մասին գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Վաղարշակ Հարությունյանի պարագայում այդ հանձնարարությունները կատարելու դիմաց նա Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեց Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան։ Այդ նախադեպը, հավանաբար, ոգևորել է Սուրեն Պապիկյանին՝ բանավոր հանձնարարություններով թշնամուն տարածքներ զիջելու դիմաց մեկ այլ երկրում դեսպան նշանակելու խոստումնալից հեռանկարից օգտվելու համար։

Կամ նա կարող է նշանակվել Հատուկ հանձնարարություններով դեսպան՝ կատարելու հայրենիքը թշնամուն հանձնելու Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարությունները»,- գրել է Ղազարյանը։

 

 
Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica