close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Յուրաքանչյուր վարդենիսցու հոգսն ու խնդիրը ես այս պահից համարում եմ իմը․ Ահարոն Խաչատրյան

Քաղաքական

16 Մարտի 2022, 12:26
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Յուրաքանչյուր վարդենիսցու հոգսն ու խնդիրը ես այս պահից համարում եմ իմը․ Ահարոն Խաչատրյան

Վարդենիսի ընտրված համայքնապետ Ահարոն Խաչատրյանը ընտրությունից հետո առաջին ճեպազրույցում շնորհակալություն հայտնեց Վարդենիսի բոլոր բնակիչներին և ասաց, որ իր համար ոչ մի տարբերություն չկա՝ իրեն ով է ընտրել, ով՝ ոչ, ինքն աշխատելու է ամեն ինչ անել ի շահ Վարդենիսի բոլոր բնակիչների՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Յուրաքանչյուրի հոգսն ու խնդիրը ես այս պահից համարում եմ իմ հոգսն ու խնդիրը»,-ասաց Ահարոն Խաչատրյանը։

Նա վստահեցրեց, որ եթե որևէ աշխատից աշխատող մարդ է՝ կմնա իր պաշտոնին, ինքը անհիմն ազատումների չի գնալու, և աշխատելու է նաև իշխանությունների հետ։

Նշենք, որ Վարդենիսի ավագանու՝ դատարանի որոշումից հետո անդրանիկ նիստում  ընդդիմադիր՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունների թեկնածու Ահարոն Խաչատրյանն ընտրվեց Վարդենիս համայնքի ղեկավար։ Նախկին ընտրությունների ժամանակ ՔՊ-ի թեկնածուն Արամ Մելքոնյանն էր, որը, սակայն, ավելի քիչ ձայն հավաքեց, քան ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածուն, և բազմաթիվ հրահրումներից հետո ՔՊ-ն հասավ նրան, որ դատարանի որոշմամբ համայնքի ղեկավարի ընտրության նոր նիստ հրավիրվեց։ Ներկա նիստում իշխող ՔՊ-ն համայնքապետի թեկնածու չառաջադրեց և ձայների մեծամասնությամբ ընտրվեց ընդդիմադիր թեկնածու Ահարոն Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica