close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարդենիսի քաղաքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը․ ՔՊ-ն հեռացավ

Քաղաքական

16 Մարտի 2022, 12:02
 Վարդենիսի քաղաքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը․ ՔՊ-ն հեռացավ

Վարդենիսի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ ընտրվեց «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանը։ Ընտրությունից հետո, մինչ նիստի ավարտը, պարտված ՔՊ-ն հեռացավ սենյակից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ Վարդենիս խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 12 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը՝ 10 մանդատ, իսկ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը՝ 5: Ելնելով ընտրության արդյունքներից՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն էին ստորագրել: Դեկտեմբերի 30-ին ավագանու նիստում համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը, որին այդպես էլ նախկին համայնքապետը՝ իշխանության ներկայացուցիչը, չհանձնեց կնիքն ու բանալիները։

ՔՊ-ն վիճարկել էր ավագանու նիստում համայնքի ղեկավար ընտրելու մասին որոշումը՝ միաժամանակ պահանջելով նաեւ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։

Վարչական դատարանը փետրվարի 2-ին մասնակի բավարարել էր Նիկոլ Փաշինյանի կուսակցության՝ ՔՊ-ի ներկայացրած հայցը՝ անվավեր համարելով վճիռը` Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին ընտրելու վերաբերյալ ավագանու որոշումը, իսկ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասով հայցադիմումը՝ մերժել։

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները
Գոյժ
9 Օգոստոսի 2022, 21:51 Գոյժ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica