Ընդամենը 2 շաբաթում՝ կործանված Ուկրաինա և «հաղթելո՛ւ ենք» լոզունգներ․ դիտարկում պատերազմի մասին
Քաղաքական
9 Մարտի 2022, 13:42

44-օրյա պատերազմի ողջ ընթացքում մենք «հաղթում» էինք, հետո «հանկարծ» պարտվեցինք։ Պարտության պատճառները հայտնի են։ Դրա մասին շատ եմ խոսել պատերզմից հետո։ Նաև պատերազմից առաջ։ «Հաղթելու» պատճառներն էլ են հայտնի՝ քարոզչությունը…
Հիմա նայում եմ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումները ու տեսնում, որ էնտեղ էլ են «հաղթում»։ Երկու օր առաջ Նիկոլաևի նահանգապետ Կիմ-ի տեսաուղերձը տեղադրեցի՝ համեմատելով նրա ասածը Խարլամովի կերտած հայտնի հերոսի հետ (https://t.me/hrantbek/371 )։ Շատ անկեղծ եմ ասում՝ երբեք ու երբեք չէի ցանկանա Ուկրաինան այս վիճակում տեսնել։ Հասկանում եմ, որ արդար է, բայց միևնույն է չէի ցանկանա։ Ինչպես նաև Ռուսաստանը չէի ցանկանա այս վիճակում տեսնել։ Բայց հիմա խոսքը դրա մասին չէ։
Ծանոթացեք Ուկրաինայում այս պահին ստեղծված ռազմական իրավիճակի մասին մեր տեղեկագրին (https://t.me/paterazmner/55)։ Կարդացեք ու տեսեք, թե ոնց են ուկրաինացիները «հաղթում» և ոնց է «խրվել» Ռուսաստանը։ Պատերազմն ընդամենը երկու շաբաթ է ընթանում։ Երկու շաբաթում Ուկրաինան կործանվել է։ Մնացել են միայն «հաղթելու ենք» լոզունգները և քաղաքներ մտնելու ռուսական կողմի ցանկության բացակայությունը։ Որքա՞ն կտևի այս իրավիչակը, չեմ կարող ասել։ Բայց գրեթե վստահ եմ, որ քիչ։ Մանավանդ հիմա, երբ ուկրաինական քաղաքներից էվակուացվում է խաղաղ բնակչությունը։ Դրանից հետո Ռուսաստանին զսպող ոչինչ այլևս չի մնա։
Ուկրաինան դատապարտված է և այդ դատավճիռը նրա համար գրել է իր հասարակության հպարտ ու ամբիցիոզ փոքրամասնությունը։ Ճիշտ այնպես, ինչպես դա եղել է Հայաստանում։ Դատապարտված է նաև Ռուսաստանը։ Այս ամենը մարսել է պետք՝ առաջին հերթին էթնոհոգեբանության մակարդակում։ Չգիտեմ ոնց կկարողանան։ Ու դատապարտված է նաև ողջ աշխարհը։ Միակ լավ սպասելիքս այն է, որ կարող է վերջապես ազատվենք պոպուլիստների ժամանակակից հաղթարշավից։ Այս ամենից հետո՝ լեզվին տալով այլևս ոչինչ չի լուծվի։ Նոր որակի առաջնորդներ են պետք։ Տեսնենք՝ ոնց կլինի։
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
9 Օգոստոսի 2022, 17:52
9 Օգոստոսի 2022, 17:44
9 Օգոստոսի 2022, 18:07
9 Օգոստոսի 2022, 18:20
9 Օգոստոսի 2022, 18:36
9 Օգոստոսի 2022, 18:48
9 Օգոստոսի 2022, 19:06
9 Օգոստոսի 2022, 19:16
9 Օգոստոսի 2022, 19:31
9 Օգոստոսի 2022, 19:38
9 Օգոստոսի 2022, 19:54
9 Օգոստոսի 2022, 20:11
7 Օգոստոսի 2022, 13:28
7 Օգոստոսի 2022, 14:08
7 Օգոստոսի 2022, 14:30
7 Օգոստոսի 2022, 14:50
7 Օգոստոսի 2022, 15:13
7 Օգոստոսի 2022, 15:27
7 Օգոստոսի 2022, 15:49
3 Օգոստոսի 2022, 00:01
7 Օգոստոսի 2022, 16:16
3 Օգոստոսի 2022, 08:09
7 Օգոստոսի 2022, 16:45
3 Օգոստոսի 2022, 08:30
11 Հուլիսի 2022, 10:34
15 Հուլիսի 2022, 08:20
19 Հուլիսի 2022, 16:11
24 Հուլիսի 2022, 16:05
28 Հուլիսի 2022, 22:54
2 Օգոստոսի 2022, 21:59
7 Օգոստոսի 2022, 13:28
11 Հուլիսի 2022, 10:40
15 Հուլիսի 2022, 08:40
19 Հուլիսի 2022, 16:38
24 Հուլիսի 2022, 16:30
28 Հուլիսի 2022, 22:45
5 Մարտի 2022, 13:54Մեքենան ընկել է գետը. 22-ամյա վարորդը մահացել է
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
4 Մարտի 2022, 22:40Ադրբեջանցիների կոչերը` այս անգամ Նոր շենում
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
25 Փետրվարի 2022, 12:16Ամեն նոր պատերազմ մեզ ավելի է հեռացնելու կեղծ հումանիզմից
5 Մարտի 2022, 13:44Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Կիևից իր...
9 Օգոստոսի 2021, 13:07Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղե...
2 Օգոստոսի 2021, 16:56Աղմկահարույց «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրե...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...