close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչ մեղք էլ բարդի նախկին նախագահների վրա, մեկ է ՝ նրանք բանակցել են, իսկ հողերը տվել է ինքը․ hraparak.am

Քաղաքական

4 Մարտի 2022, 17:51
 Ինչ մեղք էլ բարդի նախկին նախագահների վրա, մեկ է ՝ նրանք բանակցել են, իսկ հողերը տվել է ինքը․ hraparak.am

«Հրապարակը» զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հետ:

 - Տիկին Ստամբուլյան, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետը Ձեր հարցից վրդովվեց, վիրավորական արտահայտություններ հնչեցրեց ընդդիմության հասցեին, հետո մատ թափ տվեց ու ասաց, որ պետք լինի՝ այլ բան էլ թափ կտա: Ինչ խոսք, այսօրինակ կեցվածքը, բառամթերքն ու վարքագիծը հարիր չէ վարչապետի պաշտոնին, սակայն այդուհանդերձ, եթե իրավիճակն այսպիսին է, ինչ իմաստ կա առհասարակ խորհրդարանում հարց-պատասխանին մասնակցելու:

 - Ես առհասարակ երբեք վարչապետին նպատակահարմար չեմ համարել հարց ուղղել: Ինքն ինձ համար միշտ եղել է այն մարդը, որը չպետք է իմ հարցերին պատասխանի: Եթե ուշադիր հետևել եք իմ գործունեությանն, ապա կհիշեք, որ անգամ եղել է դեպք, որ ես ասել եմ, որ նա իմ հարցին չպատասխանի: Այն օրվա իմ հարցը շատ նորմալ հարց էր, որը հուզում է հասարակությանը, մասնավորապես` տնտեսագետներին, մենք փաստացի հացի պաշարի խնդիր ենք ունենալու և որևէ ավելորդ բան ես իրեն չէի ասել: Հողերն իսկապես հանձնվել են, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվել է իր կողմից, որքան էլ ղժղժա, ինչ էլ անի, մեկ է, մենք ունենք ցավալի փաստ: Հանձնված են հողերը, հացահատիկի դաշտերը թշնամու տիրապետության տակ են: Մենք հիմա ՌԴ-ից բավականին մեծ ծավալով հացահատիկ ենք ներկրում, սակայն եթե ՌԴ-ն պատժամիջոցների պատճառով հասավ այդ խնդրին, մենք կանգնելու ենք փաստի առաջ: Ժողովուրդն ունենալու է հացի խնդիր: Իմ հարցն, ըստ էության, ուղղված էր էկոնոմիկայի նախարարին, վարչապետին չէր ուղղված, պարզապես ինքը չգիտեմ ինչ իրավիճակում էր և ինչու որոշեց արձագանքել իմ հարցին:

 - Ոմանք կասկածում են, որ այդպես արեց, որպեսզի ՌԴ-Ուկրաինա հակամարտության մասին հարցին չպատասխանի:

 - Ես հիմա չեմ ցանկանում գուշակություններով զբաղվել, իսկապես ես չգիտեմ թե իր այդ հոգեվիճակն ինչով էր պայմանավորված և ինքն ինչու էր այդ վիճակում, սակայն մենք ունենք փաստ, որ իր քաղաքական կապիտալը նախկիններն են, թալանն է և այլն: Հասարակության մեջ ինքը դա է սերմանել: Իր ուժը դրա հիման վրա է: Ու երբ հարցեր են հնչում իրեն, որոնք այդ նույն ժողովրդի համար խիստ անհրաժեշտ են, ինքը փորձում է շրջանցել այդ հարցերը: Չի պատասխանում, ուղիղ պատասխան երբեք չի տալիս: Մարդկանց խոստացել էր, որ թանկացում Հայաստանում չի լինելու, բայց հիմա մենք ի՞նչ ենք տեսնում: Ունենք ահավոր մեծ թվերի հասնող արտագաղթ: Ցավալին այն է, որ արագաղթում են ոչ միայն իրեն ընտրողներն, այլև ազգային կապիտալ ունեցող անհատները: Մենք լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնել: Հայաստանից հեռանում է և ունեվորը, և չունեվորը:

 - Բայց պատգամավոր Սոնա Ղազարյանն ասում է, որ սա իր երազած Հայաստանն է:

 - Ես երբեք անձնավորված որևէ մեկին չեմ մեկնաբանում: Դա իմ ոճի մեջ չէ, հատկապես, երբ խոսքը կնոջ մասին է: Եթե մեր երազած հայրենիքը մի ամբողջ սերունդ չունենալն է, ապա ավելորդ է խոսելը: Խոսում են Մադրիդյան սկզբունքների մասին: Այդ մարդիկ իրենց ամբողջ կյանքում այնքան ոչինչ չեն ստեղծել ու կառավարել, որ անգամ չեն էլ հասկանում` մի բան է բանակցել, մի բան է ստորագրելը: Ուզեն, թե ոչ, իրենք են այդ փաստաթղթի տակ ստորագրել: Ինչ մեղքեր էլ որ բարդեն նախկին նախագահների վրա, մեկ է` նրանք բանակցել են, բայց տվե՞լ են այդ հողերը: Կամ բանակցությունների մեջ երբևէ եղե՞լ է Հադրութի և Շուշիի հարցը: Կամ առհասարակ եղե՞լ է, որ բանակցությունը լինի միայն հող տալու մասին: Երբևէ նման բան չի եղել: Ցանկացած բանակցություն լինում են երկկողմանի: Մենք այսօր ունենք մի փաստ, որ մեր մեջքի ետևում փաստաթուղթ է ստորագրվել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում` hraparak.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica