close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ-ն դեռ կարող է փրկել Վրաստանը ռուսական ագրեսիայից. Զուրաբիշվիլի

Աշխարհ

4 Մարտի 2022, 14:21
 ԵՄ-ն դեռ կարող է փրկել Վրաստանը ռուսական ագրեսիայից. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ Եվրոպան պետք է դասեր քաղի Ուկրաինային անդամակցության ուղու վրա դնելու՝ իր ձախողումներից․ ասվում է Financial Times-ի հոդվածում։

Ըստ թերթի՝ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ ԵՄ-ն պետք է արագացնի Վրաստանին Ռուսաստանից պաշտպանելու քայլերը՝ նշելով, որ Բրյուսելն ուշացել է Ուկրաինայի հետ հարաբերություններում։ Վրաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ԵՄ-ի համար հնարավորություն է բացել ընդունելու իր հարևաններին, որոնք ձգտում են դառնալ իր մասը:

«Մեզ պետք չէ, որ Ռուսաստանը տպավորություն ստեղծի, թե կան վայրեր, որոնք ոչ ոք չի պաշտպանում»,- ասել է Զուրաբիշվիլին Financial Times-ին։

Նրա խոսքով` «(ԵՄ) պետք է ճանապարհ գտնի՝ արդարացնելու մեր երկար սպասված սպասումները և մեզ նշան տա, որ մենք այս ընտանիքի մասն ենք»։

Հոդվածի հեղինակը նշում է, որ ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության մեջ ընդգրկված նախկին Խորհրդային Միության երկրները՝ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, որոնք ունեն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրեր, հայտարարել են ԵՄ-ին միանալու ցանկության մասին։

Զուրաբիշվիլին նշել է, որ ողջունում է «ուժեղ Եվրոպայի» ի հայտ գալը Պուտինի ներխուժումից հետո, երբ ԵՄ-ն կոշտ պատժամիջոցներ կիրառեց Մոսկվայի դեմ և համաձայնեց զենք մատակարարել Կիևին, իսկ Գերմանիան խոստացավ ավելացնել պաշտպանական ծախսերը:

Ըստ նրա՝ ԵՄ-ն չի կարողացել նույն հաստատակամությունը դրսևորել ո՛չ 2008 թվականին Վրաստանի դեմ պատերազմից, ո՛չ էլ 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո։

«Նման արձագանքների բացակայությունը, հավանաբար, Պուտինին դարձրեց այնպիսին, ինչպիսին նա կա», - ասել է Զուրաբիշվիլին:

«Մենք սպասել ենք այնքան ժամանակ, որքան Ուկրաինան։ Մենք նույն ճանապարհին ենք, պետք է դա հաշվի առնենք և չմոռանանք»,- Financial Times-ին ասել է Վրաստանի նախագահը:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica