close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի և Արցախի խնդիրների մասին հագեցած օրակարգ՝ ՄԹ Վեստմինստերյան պալատում. Ասպրամ Կրպեյանի այցի հաշվետվությունը

Հասարակություն

3 Մարտի 2022, 21:34
 Հայաստանի և Արցախի խնդիրների մասին հագեցած օրակարգ՝ ՄԹ Վեստմինստերյան պալատում. Ասպրամ Կրպեյանի այցի  հաշվետվությունը
Սույն թվականի փետրվարի 22-ին Մեծ Բրիտանիա կատարած ոչ պաշտոնական այցիս շրջանակում՝ Վեստմինստերյան պալատում, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնի հրավերով մասնակցեցի վերոնշյալ խորհրդարանական խմբի հերթական նիստին և հանդես եկա ելույթով։
 
Շնորհակալություն հայտնեցի Միացյալ Թագավորությունում Հայ Դատի հանձնախմբի հետ հետևողական աշխատանքի համար, մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ձեռնարկվող գործուն քայլերը կարևորելով՝ մտահոգություն հայտնեցի տխրահռչակ «Շուշիի հռչակագրի» առնչությամբ։ Ներկայացրի խորհրդարանական ընդդիմության դատապարտող մոտեցումն այս հակաօրինական հռչակագրին և դրանում առկա տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներին։
 
Խոսեցի Արցախում և Հայաստանում հետպատերազմյան իրավիճակից, մասնավորապես հումանիտար ճգնաժամից, միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտմամբ Ադրբեջանում մինչև օրս պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումից։
 
Խոսեցի օկուպացված Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորությունից՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության վերացման շարունակական հանցավոր պետական քաղաքականությունը։
 
Խոսեցի նաև Հայաստանում ընթացող հակաժողովրդավարական գործընթացներից։
 
Հ.Գ. համաճարակով պայմանավորված՝ ստիպված եղանք առանձին սենյակներից հեռավար կազմակերպել հանդիպումը։ Շնորհակալություն Թիմին իր աշխատասենյակը Մեծ Բրիտանիայում Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանին և ինձ տրամադրելու համար։
 
Ասպրամ Կրպեյան
 
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica