close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսական մամլիչը շարունակում է ճզմելով առաջանալ. նոր զարգացումներ՝ ուկրաինական ճակատում

Քաղաքական

3 Մարտի 2022, 08:08
 Ռուսական մամլիչը շարունակում է ճզմելով առաջանալ. նոր  զարգացումներ՝   ուկրաինական ճակատում

Դե ինչ անենք հերթական ամփոփումը Ուկրաինայի հարցով:

1. Փոփոխությունները զգալի չեն, սակայն ռուսական մամլիչը շարունակում է ՃԶՄԵԼՈՎ ԱՌԱՋԱՆԱԼ.
• ԴՈՆԲԱՍՅԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ ռուսներին չի հաջողվում վերջնականապես փակել շրջապատման օղակը թշնամու ուկրաինական Դոնբասյան խմբավորման շուրջ: Շրջապատման օղակը, այո, սեղմվում է, բայց այն ոչ մի կերպ վերջնականապես չի փակվում: Հեռանալը, սակայն, ինչպես մինչ այս ասել եմ, ուկրաինական կողմի համար ԲԱՎԱՐԱՐ ԵԼՔ ՉԷ՝ տարածք են կորցնում, նոր բնագծերում պետք է հաստատվեն, նահանջելիս անխուսափելի կորուստներ կկրեն և այլն: Մնալը, սակայն, ևս բավարար ելք չէ: Սա դիլեմա է, երբ երկու տարբերակն էլ ուկրաինական կոմղի համար վատ է:

• Այսօրվա ԳԼԽԱՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ տեղի են ունեցել Ղրիմի ճակատի հյուսիս-արևմտյան հատվածում, որտեղ Խերսոնը վերջնականապես գրավվել է, Նիկոլաևը հայտնվել է շրջապատման մեջ, իսկ ռուսներն էլ առաջացել են այդ քաղաքից հյուսիս-արևմուտք և ռազմավարական շրջապատման վտանգ են ստեղծել Օդեսայի համար: Այս ուղղությամբ չի բացառվում նաև ծովային դեսանտը, երբ հյուսիս-արևմուտքից ռուսները կմոտենան Օդեսային:

• Ղրիմի ճակատի հյուսիսարևելյան հատվածում լուրջ մարտեր են գնում ՄԱՐԻՈՒՊՈԼԻ ՀԱՄԱՐ: Ուկրաինական կողմն այս քաղաքը «վերածել է Քյոնիքսբերգի», երբ այստեղ գործող ուժերը, որոնց հիմքը նացիստական ուժերն են Ազով գումարտակից, ըստ էության մահապարտի կարգավիճակում ուղղակի խնդիր ունեն ինչքան հնարավոր է «ՇԱՏ ԱՐՅՈՒՆ ԽՄԵԼ»: Ազովականները ամուր գաղափարականներ են, ճիշտ է դա, թե՞ սխալ, այլ հարց է ու չեմ քննարկում, և իրենք ուժեղ կկռվեն: Սա, սակայն, ռուսներին էլ է ինչ որ տեղ ձեռք տալիս, քանի որ կկոտորեն իրենց գաղափարական հակառակորդներին ինչքան հնարավոր է շատ, մեկ տեղում և ռազմավարական լիակատար գերակայության վիճակում:

• Խարկովում ու Չեռնիգովում դեռ մարտեր են, Կիևի մոտ ռուսներն ուժեղացնում են ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԲՌՈՒՆՑՔԸ և քաղաքը գրեթե շրջապատված է՝ մնացել է քաղաքի հարավ-արևելյան, հարավ-արևմտյան ու արևմտյան հատվածը:

2. Այսօր արդեն որերորդ տեղեկությունը եկավ, որ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ԼՈՒՐՋ ՈՒԺԵՐ Է ՇԱՐԺՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱ: Սա սպասելի էր և ես ի սկզբանե հենց սրան էի սպասում: Արևմուտքը, խնայելով սեփական վարձկաններին, ռուսների արյունը թափեց սկզբում ուկրաինական ուժերով, իսկ հիմա էլ գործի է դնում արդեն դրանց՝ մի կողմից օգնելու համար ուկրաինական բանակին, իսկ մյուս կողմից էլ այն բանի համար, որ Զելենսկու կառավարական բուրգը չփլուզվի: Սա ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է Ռուսաստանի համար, քանի որ վարձկանների ուժերը գործնականում անվերջ են, փող Արևմուտքը շատ ունի, իսկ նույն այդ վարձկանները լավ պատրաստված են, մարտական փորձ և առաջնակարգ տեխնիկա ունեն:

3. ՔԱՈՍԸ ուկրաինական խոշոր մեգապոլիսներում անկասելիորեն ուժեղանում է և սա աստիճանաբար դառնում է խնդիր, որն իր բարդությամբ շուտով կմոտենա ճակատային դժվարություններին ու կլրացնի դրանք:

4. Ռուսական կողմը հայտարարություն արեց սեփական մարդկային կորուստների մասին՝ 498 հոգի, սակայն ես ՀԱԿՎԱԾ ՉԵՄ ԴՐԱՆ ՀԱՎԱՏԱԼ: Ըստ իմ գնահատականի՝ խոսքը գնում է մոտ 3.000 սպանվածի, ծանր վիրավորի և գերյալի մասին: Ուկրաինական կորուստները կարող են գնահատվել մոտ 7.000 հոգու չափով՝ սպանված, ծանր վիրավորի, դասալիք և գերյալ:

5. Ռուսաստանի գլխավոր խնդիրը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ հարթության վրա է՝ տնտեսական պատժամիջոցներ, քաղաքական մեկուսացում և այլն: Թուրքիան և Ադրբեջանն առայժմ իրենց զուսպ են պահում, բայց ակնհայտ է, որ, եթե Ռուսաստանը անհաջողության մատնվի, ԿՀԱՐՎԱԾԵՆ ՄԵԶ: Մեզ համար ամենագլխավոր վտանգը հենց սա է: Այն դեռևս բարեբախտաբար իրական չէ, բայց տեսականորեն կա:

6. Այսպիսով ամփոփենք՝ եթե այսպես գնա և, պատկերավոր ասած, «Ռուսաստանը չփլվի», այս պահի դրությամբ ամենահավանական սցենարն այն է, որ Ուկրաինան կդառնա պատերազմի մի մեծ գոտի՝ ռուսական ազդեցության գոտում…

Քարտեզը՝ ըստ Յու. Պոդոլյակայի: Ես ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ այս քարտեզի հետ և իմաստ չեմ տեսնում ավելորդ նկարչություն անել:

 

Մհեր Հակոբյան

Ռազմական փորձագետ

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները
Գոյժ
9 Օգոստոսի 2022, 21:51 Գոյժ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica