Ընդդիմության լավագույն գործիքը ռուպորն է, որով փողոցով քշելու ենք էս իշխանություններին. Մամիջանյան
Քաղաքական

Հայաստանում ցանկացած քաղաքական գործընթաց որոշվում է մեկ անձի կողմից. հեքիաթներ են, թե ՔՊ-ն է առաջադրել նախագահի թեկնածու կամ մեկ այլ բան․ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
«Էս մարդն ընտրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, աշխատելու է Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ։ Պարոն Խաչատուրյանը Հանրայինի եթերում բառացի ասել է. «Ես այս քաղաքական թիմի անդամ եմ»։ Վերկուսակցական արբիտր, անաչառություն, զսպումներ, հակակշռումներ, այս ամեն ինչը մոռացվում է այդ նախադասությունից հետո»,- ասաց Մամիջանյանը։