close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ժառանգությունը» իշխող վարչակարգի գործող ղեկավարին կոչ է արել հրաժարական տալ

Արցախ

28 Փետրվարի 2022, 13:38
 «Ժառանգությունը» իշխող վարչակարգի գործող ղեկավարին կոչ է արել հրաժարական տալ

«Ժառանգություն» կուսակցությունը փետրվարի 27-ին Երեւանում այս տարի առաջին անգամ անցկացրել է համապետական Քաղաքական խորհրդի նիստը:

Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար եւ «Ժառանգության» համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նախագահությամբ անցկացված նիստը, որին մասնակցում էին երկրի բոլոր մարզերից ժամանած 55 պատվիրակներ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց ադրբեջանաթուրքական ներխուժման եւ Արցախի մեծ մասի ու բուն Հայաստանի որոշ հատվածների բռնագրավման ժամանակ զոհված եւ շարունակաբար զոհվող հազարավոր հայորդիների հիշատակին:

Լսելով բազմաթիվ զեկուցումները եւ ընդունելով կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հաշվետվությունը, Քաղաքական խորհուրդը հանգամանորեն քննարկեց հայրենիքում եւ տարածաշրջանում առկա ներքաղաքական իրավիճակը՝ զարգացման հնարավոր դիպաշարերով: Հովհաննիսյանը հանդես եկավ Եվրոպայի ժողովրդական կուսակցության եւ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության հետ իր ներկայացուցչական գործունեության մասին զեկուցմամբ:

Հայաստանի սասանված միջազգային վարկը, կենսական ազգային շահերը եւ քաղաքացիական համերաշխության հրամայականը դարձան ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ հետագա քննարկումների հիմնական թեմաները:

Այս իրադրությունում «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհուրդը՝

ա) իր խորը մտահոգությունը հայտնեց ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ եւ անհապաղ զինադադարի ու առկա խնդիրների դիվանագիտական լուծման կոչ արեց,

բ) դատապարտեց Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների՝ 2021թ. հունիսի 15-ին ստորագրած, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրի» բռնազավթողական, պանթուրքական փաստաթղթի վավերացումը երկու երկրների խորհրդարաններում, նրանց կողմից շարունակական զավթողական գործողություններ կատարելու, սահմանի երկու կողմում մշակութային ցեղասպանություն իրականացնելու եւ մի քանի տասնյակ հայ ռազմագերիների ու Բաքվում պահվող անձանց հայրենադարձումը մերժելու համար,

գ) անթույլատրելի համարեց Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների չափանիշների կայուն անկումը եւ ավտոկրատիայի խորացմանն ուղղված ընդգծված միտումը, այդ թվում՝ խոսքի ազատության, դատաիրավական անկախության դեմ վերջերս իրականացված միջոցները,

դ) խստիվ քննադատության ենթարկեց իշխող վարչակարգի եւ նրա գործող ղեկավարի բեւեռացնող ներքին քաղաքականությունն ու հռետորաբանությունը,

ե) մերժելի համարեց բռնազավթիչ հարեւանների նկատմամբ նրա անդադրում, անհիմն թողտվությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքների ու Արցախի իրավական հիմքերի աննախադեպ զիջողական վարքագիծը, եւ

զ) կոչ արեց նրան հրաժարական տալ՝ արժանապատվություն ցուցաբերելով հանուն ազգի ապագայի:

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica