Իհարկե, հատուկ հրաման է եղել, որ ոստիկանությունն իրեն այդպես էր պահում. Աննա Գրիգորյան
Քաղաքական

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ոստիկանները «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դիմացից բերման են ենթարկվել շուրջ 20 դաշնակցական երիտասարդների, որոնք փորձել էին մտնել հյուրանոց և իրենց բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ ադրբեջանցիների:
Երիտասարդներին բիրտ ուժի կիրառմամբ տարել էին ոստիկանության տարբեր բաժիններ:
«Կենտրոնի ոստիկանությունում եմ, տասնյակ երիտասարդներ են բերման ենթարկել, դռները փակ են, ինձ` որպես պաշտպան, ներս չեն թողնում»,- գրել էր փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
Երիտասարդների հետ բերման էին ենթարկել նաև «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանին։