close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գրքի նկատմամբ սերմանել սեր ու հոգատարություն. ավարտվել է Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը

Մշակույթ

22 Փետրվարի 2022, 12:18
 Գրքի նկատմամբ սերմանել սեր ու հոգատարություն. ավարտվել է Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնած ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում էին հայաստանյան մի շարք հրատարակչություններ և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնը: Տոնավաճառի շրջանակում բազմաթիվ միջոցառումներին հյուրընկալվել էին գրողներ, նկարազարդողներ, մշակույթի գործիչներ, հարյուրավոր երեխաներ ու ծնողներ:

Առաջին անգամ իրականացվել է «Քո առաջին գիրքը» ակցիան, որի շրջանակում գրադարանավարները գրքեր են նվիրաբերել Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական, Շենգավիթի և Էրեբունու բժշկական կենտրոնների ծննդատներից դուրս գրվող նորածիններին և մայրիկներին: Ակցիայի նպատակը՝ գրքի նկատմամբ սերմանել սեր ու հոգատարություն, կարևորել ընտանեկան ընթերցանությունը. նվիրաբերման ակցիան իրականացվել է «ՋիԷՍԷՄ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների աջակցությամբ:

Պատվոգրեր են հանձնվել IBBY «Պատվո ցուցակում» ընդգրկված հրատարակչություններին, նկարազարդողներ Լ. Ալթունյանին, Ն․Մուրադյանին, թարգմանիչ Ա․Բախչինյանին, հետմահու՝ մանկագիր Սուրեն Մուրադյանին, Յուրի Սահակյանին:

«Հեքիաթի դեսպաններ» ծրագրի շրջանակում հեքիաթներ են ընթերցել ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնի ղեկավար Ս. Հ. Թաբաթաբային և Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Էդգար Ավագյանը: «Բարեկենդան»-ի մոտիվներով ներկայացել են գրադարանի թատերական ստուդիայի սաները, իսկ «Քաջ Նազարը» հեքիաթից մի հատված անգլերեն բեմադրվել է ընթերցողների կողմից: Ալթունյանն ընթերցել է իր հեղինակած և նկարազարդած «Երաժիշտ հրեշը» գիրքը, իսկ փոքրիկները նկարել են հրեշին: Երեխաների հետ հանդիպել է նաև դերասան և ռեժիսոր Հ․Չիչակյանը:

Տեղի են ունեցել Է. Թաթիկյանի «Ձնեմարդը», Հ. Մխիթարյանի «Սքանչելին» և Հ. Սիրունյանի «Չոր ապրիլ» գրքերի շնորհանդեսները, կազմակերպվել է հանդիպում հոգեբան Նարինե Իսրայելյանի հետ: Մուլտերի մասին են պատմել և մուլտֆիլմ ցուցադրել «Մուլտարտ» անիմացիոն ստուդիայի ներկայացուցիչները:

Երեխաների համար կազմակերպվել են նաև երաժշտության ունկնդրումներ, Թումանյանի պատմվածքների բարձրաձայն ընթերցումներ, հեքիաթապատումներ, թիմային, ինտելեկտուալ, զարգացնող խաղեր ու քուիզեր:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica