close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերջին տարիներին բոլոր նախաձեռնությունները Ադրբեջանն է իրականացրել, որովհետև իր առջև խնդիրներ է դնում. Ստեփան Դանիելյան

Հասարակություն

21 Փետրվարի 2022, 18:16
 Վերջին տարիներին բոլոր նախաձեռնությունները Ադրբեջանն է իրականացրել, որովհետև իր առջև խնդիրներ է դնում. Ստեփան Դանիելյան

Ալիևը Պուտինի հետ հանդիպումից առաջ հետախուզում է հայտարարել ՀՀ նախագահների հանդեպ, ինչպես նաև Արցախի գյուղերի վրա կրակահերթեր են իրականացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հանդիպումից առաջ (որի ընթացքում պետք է ստորագրվի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր) ստեղծում է իրավիճակ հանդիպման ժամանակ պահանջներ առաջ քաշելու համար, այսինքն քաղաքականություն է վարում, որի համար նախաձեռնություններ է իրականացնում:

Վերջին տարիներին բոլոր նախաձեռնությունները Ադրբեջանն է իրականացրել, որովհետև իր առջև խնդիրներ է դնում, և դրա համար նախաձեռնում է քայլեր:

 

Քաղաքականություն վարելու համար պետք է ունենալ նպատակ, նախաձեռնել քայլեր, ստեղծել իրավիճակ ու հասնել արդյունքների:

Հայաստանի գործող  «իշխանությունը» որևէ նախաձեռնություն, որևէ քայլ այս ողջ ընթացքում չի կարողացել կատարել:

Բնականաբար, ցանկացած պարագայում Հայաստանն է զիջումների գնալու, իսկ մենք հանձնված ենք Ռուսաստանի ողորմածությանը՝ այլ տեղից որևէ ստասելիքներ չունենալով:

Իսկ ինչու պետք է սպասելիքներ ուենանք, երբ Հայաստանում քաղաքականություն վարող գոյություն չունի»։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica