close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախցուն անհրաժեշտ է դրական ազդակ, և պարտադիր է, որ Հայաստանը այնտեղ ներկա լինի. Պարսյան

Հասարակություն

20 Փետրվարի 2022, 11:05
 Արցախցուն անհրաժեշտ է դրական ազդակ, և պարտադիր է, որ Հայաստանը այնտեղ ներկա լինի. Պարսյան

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու,տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Նա նոր է վերադարձել Արցախից և նշում է, որ Արցախը չի վերականգնվել 2020թ. պատերազմի աղետալի հետևանքներից, սակայն կա որոշակի դրական դինամիկա։

«Նկատվում է բնակչության որոշակի վերադարձ, ինչը նաև պայմանավորված է լայնածավալ շինարարական աշխատանքներով։ 2021թ. Արցախի բյուջեից շուրջ 180 միլիարդ դրամ գումար է բաշխվել տնտեսության մեջ՝ սոցիալական, շինարարական և այլ ծրագրերի համար։ Ըստ որում, Արցախում փողը խնդիր չէ, խնդիրը դրա արդյունավետ ծախսելն է։ Տեղահանվածները՝ շուրջ 35 հազար հոգի, պետք է օժանդակություն ստանան, որպեսզի վերահաստատվեն Արցախում։ Արցախցիների մեծ մասն ունի այն մտայնությունը, որ պիտի վերադառնա Շուշի և Հադրութ։ Հատկապես ավագ սերունդը հիշում է, որ 92-93թթ. ունեցել ենք շատ ավելի վատ վիճակ, սակայն կարողացել ենք հաղթահարել։ Արցախցուն անհրաժեշտ է դրական ազդակ, և պարտադիր է, որ Հայաստանը այնտեղ ներկա լինի, ոչ միայն կառավարությունը, այլև՝ մանկավարժական, գիտական ուժերը, հասարակագիտական կազմակերպությունները»։

«Արցախում տեղահանվածների մեծ մասը տեղակայված է հյուրանոցներում, հյուրատներում և սպասում է իրենց բնակարանների կառուցմանը։ Երկու տարվա ընթացքում պետք է կառուցվի մոտ 2-3000 բնակարան։ Սակայն նույնիսկ դա մասնակի լուծում է։ Բավական լուրջ գումար է ծախսում Արցախի կառավարությունը տեղահանված արցախցիներին հյուրանոցներում պահելու համար»։

Ըստ Սուրեն Պարսյանի՝ իր մտերիմներից մեկի ընտանիքի հյուրանոցում ապրելու համար կառավարությունը ծախսում է մոտ 360.000 ՀՀ դրամ։

«Մինչ 2020թ. նոյեմբեր Արցախը կարողանում էր ապահովել իրեն մի քանի անվանում գյուղամթերքով և նույնիսկ արտահանել։ Այժմ այդ տարածքների զգալի մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է, և դա որոշակի խնդիրներ է ստեղծում։ Տեղական կլիմայի մեղմությունը հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար՝ նույնիսկ հաշվի առնելով լոգիստիկ ծախսերը։

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության չափազանցված դրական գնահատականներին և կանխատեսումներին, ապա դրանք չեն համապատասխանում փաստերին և իրավիճակին։ Մենք դեռ չենք կարողացել հասնել 2019թ. իրավիճակին։

Իրական ներդրումային հոսքեր չկան, այլ ընդհակառակը՝ կա արտարժույթի և կապիտալների տարհանման միտում։ Աչքերիս առաջ մոնոպոլիստները դեմպինգային գներով շարքից հանում են մրցակիցներին, և Զատկի օրերին կունենանք գերթանկ ձու և այլն։ Աշխատատեղերի ավելացումը առաջին հերթին կապված է աշխատողների գրանցվելու, ստվերից դուրս գալու հետ։ Սակայն հիմնականում այդ գործընթացի հետ կապված ծախսերը դրված են աշխատողների ուսերին, այսինքն իրենց իրական եկամուտը նվազում է: Ջրի, էլեկտրականության և հնարավոր գազի թանկացումը նույնպես նպաստելու է գնաճին և եկամուտների անկմանը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica