close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում կորոնավիրուսի 154 նոր դեպք է գրանցվել. մահացել է 2 քաղաքացի

Արցախ

18 Փետրվարի 2022, 12:06
 Արցախում կորոնավիրուսի 154 նոր դեպք է գրանցվել. մահացել է 2 քաղաքացի

Արցախի Հանրապետությունում փետրվարի 17-ին կատարվել է 407 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 154 դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։ Գրանցվել է մահվան 2 դեպք:

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  60 վարակակիր:

Կորոնավիրուսային հիվանդության բուժման նպատակով ամբուլատոր դիմելությունը կազմել է 314 անձ, այդ թվում 42 երեխա:

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7336 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2383 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 26 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica