close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չավուշօղլուին որևէ քայլիստ չի արձագանքում. ինչո՞ւ են դրանք ընտրովի

Քաղաքական

14 Փետրվարի 2022, 12:25
 Չավուշօղլուին որևէ քայլիստ չի արձագանքում. ինչո՞ւ են դրանք ընտրովի

Չավուշօղլուի հայտարարությանը որևէ քայլիստ չի արձագանքում։ Սա ապացույցն է այն բանի, որ Փաշինյանը և նրա «թայֆան» ընտրովի են մոտենում ՀՀ-ին վիրավորող թե՛ քաղաքական գործիչներին, թե՛  պետությունների ղեկավարներին. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ իշխանական ՔՊ խմբակցությունը բավականին օպերատիվ արձագանքեց Բելառուսի նախագահի հնչեցրած հայտարարությանը: Հակառակ դրան՝ Թուրքիայի արտգործնախարարի, Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանին ու հայ ժողովրդին ուղղված ծաղրանքներն ու վիրավորանքները ՔՊ խմբակցությունում և կառավարությունում որևէ արձագանք չեն գտել:

«Ի սկզբանե պարզ է եղել, որ մենք գործ ունենք Ալիև-Նիկոլ տանդեմի համատեղ գործունեության հետ. նրանք համատեղ են գործում։ Ադրբեջանի բռնապետը չի կարող զսպել իր ատելությունը և վրեժխնդրությունը հայ ժողովրդի նկատմամբ։ Հիմա Ալիևը հաճույք է ստանում՝ հայությանը վիրավորելով, իսկ Փաշինյանի նման ղեկավարները, ծպտուն չհանելով, թևութիկունք են տալիս նրան, որպեսզի նա հաջորդիվ էլ ավելի այլանդակ, զզվելի վիրավորանքները ասի մեր հասցեին»,- ասաց քաղաքագետը։

Հարցին` Փաշինյանը հպարտությամբ կրկնում է, թե Հայաստանի միջազգային բրենդը ժողովրդավարությունն է, արդյո՞ք  Հայաստանը ժողովրդավար երկիր է, Համբարյանը պատասխանեց` ժողովրդավարության բրենդ կոչվածը, որը կապիտուլյանտ Նիկոլը փորձում է առաջ մղել (այլ բան էլ չունի ներկայացնելու թե՛ հայ ժողովրդին, թե՛  միջազգային հանրությանը), սին և կեղծ օրակարգ է։

«Աշխարհում հարգում են ուժը, հարգում են ինքնասիրություն ունեցող ազգերին և պետություններին, և Փաշինյանի պացիֆիստական դրսևորումներն արհամարհում են բոլոր վայրերում։ Շատ ժողովրդավարական երկրներում հեղափոխությամբ իշխանության եկածներն արագ անցում են կատարում տոտալիտար համակարգի։ Ցավոք, Հայաստանը պատկանում է երկրորդ դասին, երբ Փաշինյանն, ինքն իրեն ժողովրդավար հռչակելով, քաղաքական հայացքներից ելնելով, ձերբակալում է մարդկանց։ Հայաստանն այն ժողովրդավարական բաստիոնն է, որ ունի ձերբակալված դատավոր։ Բոլորի համար էլ պարզ է, որ դատավոր Բախշյանի, Սյունիքի համայնքապետերի, Վանաձորի քաղաքապետի, Նարեկ Մանթաշյանի ձերբակալությունները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Հայաստանը ժողովրդավար պետություն չէ, քանի որ այստեղ հաստատվել է կապիտուլյանտ Նիկոլի տոտալիտար համակարգը։ Բազմիցս նշել եմ` Ն. Փաշինյանի պողպատե մանդատը դրսում ընդամենը թղթյա շերեփ է։ Աբսուրդը հետևյալն է՝ գործ ունենք Հայաստանում փոքրիկ բռնապետիկի հետ, իսկ դրսում այդ նույն բռնապետիկը ոչինչ է։ Վառ օրինակ` ՀՀ-ի հասցեին երեք օրվա տարբերությամբ Բելառուսից և Թուրքիայից հնչած վիրավորանքները։ Էլ չասենք` գրեթե ամենօրյա ռեժիմով մեզ վիրավորում է Բաքվի բռնապետը։ Եթե Նիկոլին երկրպագող զանգվածը, ջայլամային քաղաքականություն դրսևորելով, գլուխը պահում է ավազի մեջ, մտածելով` եթե ադրբեջանական կայքերը չի ուսումնասիրում, Ադրբեջանի պաշտոնյաների կամ նախագահի հակահայկական լուտանքները չի լսում, ուրեմն այդպիսի բան չկա, ապա  իրենք  սխալվում են»,- ասաց Գ.Համբարյանը։

Քաղաքագետի կարծիքով`կապիտուլյացիայի սինդրոմ հանդիսացող անձը չի կարող դրսում հարգանք և պատիվ վայելել, և այդ ամենը հայելային ազդեցությամբ արտացոլվում է ՀՀ-ի վրա։

«Այս ամենը դեռ նոր է սկսվել և կշարունակվի այնքան, քանի դեռ վարչապետի աթոռը զբաղեցնում է Փաշինյանը։ Ինչ վերաբերում է ժողովրդավարության բաստիոն լինելու կեղծ թեզին, ապա նշեմ, որ ԱՄՆ-ի թիվ մեկ մտերիմ գործընկերները Մերձավոր Արևելքում ո՛չ ժողովրդավարական Իրաքն է, ո՛չ ժողովրդավար Սիրիայի մի մասն է, ո՛չ ժողովրդավար ԵՄ-ն է, այստեղ տոտալիտար այնպիսի համակարգեր են, ինչպիսիք են Քուվեյթը, Քաթարը, Սաուդյան Արաբիան, որտեղ առաջնորդում են բացարձակ միապետերը։ Նույն ժողովրդավարական արժեքների պաշտպան ինքնահռչակված ԱՄՆ-ն ո՞ւմ հետ է ընկերություն անում մեր տարածաշրջանում. նա մեծ հաճույքով համագործակցում է տոտալիտար Ադրբեջանի, էրդողանական ֆաշիստական ռեժիմի հետ, բայց ոչ՝ Հայաստանի հետ, որի ղեկավարն ինքն իրեն հռչակում է ժողովրդավարության բաստիոնի պաշտպան»,- եզրափակեց  Գագիկ Համբարյանը։

 

Լենա Կարապետյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica