close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաստեր՝ Ալեն Սիմոնյանի բարեհաճությունը և մի պատառ հացը գնահատող պալատական արտիստների կենսագրություններից․ Ղազարյան

Հասարակություն

10 Փետրվարի 2022, 23:30
 Փաստեր՝ Ալեն Սիմոնյանի բարեհաճությունը և մի պատառ հացը գնահատող պալատական արտիստների կենսագրություններից․ Ղազարյան

Փաստեր Ալեն Սիմոնյանի բարեհաճությունը և մի պատառ հացը գնահատող պալատական արտիստների կենսագրություններից. այս մասին գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ կից հրապարակելով լուսանկար։

«Ռուբեն Մաթևոսյան. Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել է 1998 թվականին՝ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, իսկ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով (2011 թվական) և Պատվո շքանշանով (2016 թվական)։

Ռոբերտ Ամիրխանյանին. «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվել է Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից (1998 թվական), իսկ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ Պատվո շքանշանով (2017 թվական):

Նարա Շլեպչյան. Նախագահ Ռոբերտ Քոչարյան կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով (2001 թվական), իսկ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2016 թվականի պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Հովհաննես Չեքիջյան. Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2010 թվականի պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, իսկ 2017 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան և Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Ազգային Հերոսի կոչման։

Ռաֆայել Քոթանջյան. 2003 թվականի Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան շնորհել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում և պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով։ 2017 թվականին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

Էվելինա Շահիրյան. Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականի շնորհել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2014 թվականին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով։

Էդվարդ Միլիտոնյան. Նախագահ Սերժ Սարգսյանը 2012 թվականի շնորհել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում»,- գրում է Ղազարյանը։

 

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica