Էն սերունդն եմ, որը տեսել է՝ ինչպես է առաջին անգամ կառավարության վրա դրոշ տեղադրվում․ Նազարյան
Քաղաքական

Մենք պետք է կարևորենք դրոշի օգտագործումը՝ մինչև պետական հիմնարկներ, գրասենյակներ, ուսումնական հաստատություններում երեխաներին սովորեցնելով, թե ինչպես են հարգում դրոշը։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Սա պետք է հստակ լինի, որ տնօրենները աչք չփակեն արարողակարգի նկատմամբ։ Մենք ունենք մի սերունդ, որը մեծացել է անկախ Հայաստանում, ինքն իր մեջ է կրում դրոշը, դրա արժեքը գիտի, բայց չպետք է նրա մոտ արժեզրկել դպրոցի տնօրինության կամ բուհերի ղեկավարության վերաբերմունքով։ Ես էն սերունդն եմ, որ իմ աչք առաջ կառավարության շենքի վրա 1990 թվականի օգոստոսին առաջին անգամ բարձրացվեց մեր դրոշը, և այդ զգացումը նկարագրելը շատ դժվար է»,- ասաց պատգամավորը։