close
Եղանակը Երևանում
17 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ապրում ենք այն հույսով, որ Հայոց բանակը վերածնվելու է․ Մխիթար Զաքարյան

Քաղաքական

28 Հունվարի 2022, 18:15
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ապրում ենք այն հույսով, որ Հայոց բանակը վերածնվելու է․ Մխիթար Զաքարյան

Մենք ապրում ենք այն հույսով, որ Հայոց բանակը վերածնվելու է, եթե բանակի վերածնունդը չլինի, ուրեմն ոչինչ չի լինի: Մենք լավատես ենք, մեր պետության եւ պետականության վերականգնման, զարգացման եւ ուժեղացման ջատագովն ենք․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց «Հայաստան» խմբակության անդամ Մխիթար Զաքարյանը՝ անդրադառնալով օրվա խորհրդին։

Նշենք, որ Հայոց բանակի օրվա առթիվ  «Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ եւ այսօր այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ, ծանոթացել ծառայության պայմաններին, առկա իրավիճակին։ Պատգամավորները եղել են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Արարատի զորամասերում եւ դիրքերում, պատգամավորների մի խումբ էլ այցելել է Արցախ։

Զաքարյանը շեշտեց՝ պետականության վերականգնման կարեւորագույն պայման է հզոր բանակ ունենալը: «Մեզ համար կրկնակի տոն է․ Մեղրիի զորամասում երդմնակալության օր է։ Նոր զինվորներ են ծնվում, կյանքը շարունակվում է, եւ ես մեծ հույս ունեմ, որ մենք մոտ ապագայում այս օրերը հիշելու ենք որպես տխուր անցյալ»,-նշեց նա:

Բանակը տարածաշրջանի ամենամարտունակներից մեկը դարձնելուն ուղղված հստակ քայլերի մասին, ըստ Զաքարյանի, կարող են խոսել միայն իրավասու մարմինները, որոնք ի պաշտոնե զբաղվում են դրանով՝ Պաշտպանության նախարարություն, Գլխավոր շտաբ: Ասաց, որ, հանուն բանակի զարգացման, իրենք պատրաստ են ցանկացած ուժի, որը կնպաստի բանակի զարգացմանը, աջակից եւ զորավիգ լինել։ուն

«Բանակը ինքնուրույն մարմին չէ, այն պետության եւ պետականության ամենակարեւոր համակարգն է, եւ ամեն ինչ կապ ունի բանակի ամրաշինության հետ: Ուժեղ բանակ կարող է ունենալ միայն ուժեղ տնտեսություն ունեցող հարուստ երկիրը»,-հավելեց նա։

Լ․Ս․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica