close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս ամենը տանում է դեպի բռնապետություն, պողպատե մանդատ կոչվածը բռնապետություն է․ Ռուբեն Մելքոնյան

Քաղաքական

28 Հունվարի 2022, 17:57
 Այս ամենը տանում է դեպի բռնապետություն, պողպատե մանդատ կոչվածը բռնապետություն է․ Ռուբեն Մելքոնյան

Հասարակությանը հրամցվում է սուտ, կեղծ տեղեկատվություն, մանիպուլյացիա իշխանության պատասխանատու անձանց կողմից․ մամուլի ասուլիսում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին։

Անդրադառնալով իշխանությունների պնդմանը, թե Հայաստանը Թուրքիային երբեք հողային պահանջներ չի ներկայացրել, նա ասաց, որ  ՀՀ–ն, իրոք, երբեք նման բան չի ներկայացրել, բայց ՀՀ–ն երբեք չի ճանաչել Կարսի պայմանագիրը։ «Թուրքիայի պահանջը 90-ականներին և հիմա այն է, որ մենք ճանաչենք Կարսի պայմանագիրը։ Թուրքիան ունի բարդույթ, Կարսի սինդրոմ, փորձում է հասնել նրան, որ ճանաչեն Կարսի պայմանագիրը»,–ասաց թուրքագետը և նշեց, որ Կարսի պայմանագիրն անօրինական է, և եթե իշանությունները ճանաչեն և ասեն, որ նախկիններն էլ են ճանաչել, դա սուտ կլինի, քանի որ նախկին նախագահները չեն ճանաչել։

Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ Ցեղասպանության ճանաչման խնդիրը միշտ եղել է Հայաստանի օրակարգում, և Հռչակագրում կա այդ ձևակերպումը։  «Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է առանց Արցախի։ Մանիպուլացնել և ասել, թե նախկին իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Արցախը, ապա այս 30 տարի ինչո՞ւ ադրբեջանցիները չէին վերցնում Արցախը։ Նիկոլ Փաշինյանը կա՛մ վատ խորհրդականներ ունի, կա՛մ չի տիրապետում պատմությանը, կա՛մ միտումնավոր են անում։ Հայաստանի որևէ պաշտոնյա չի հայտարարել, որ Բաքուն հայկական քաղաք է, կարող է հասարակության մեջ տարբեր հայտարարություններ արել են, բայց դրանք պաշտոնական չեն եղել։ Ալիևին արդարացնելու այս փորձերը շատ պրիմիտիվ են, շատ փխրուն են»,– ասաց նա։

Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիան իր նախապայմաններից չի հրաժարվել։ «Հայաստանը գնում է Թուրքիայի հետ բանակցությունների միայնակ և խոցելի, ինչը չի կարող մեր պետությանը լավ ապագա խոստանալ»,- ասաց նա։

Անդրադառնալով ԵՊՀ–ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ իրենք փորձում են ապաքաղաքականացնել ԵՊՀ–ն, Ռուբեն Մելքոնյանն ասաց՝ դու ինչպես կարող ես ԵՊՀ–ին զրկել բնական իրավունքից՝ ունենալ քաղաքական կողմնորոշում։ «Ոչ թե պետք է ապակուսակցականացնել ԵՊՀ–ն, այլ  ստեղծել այնպիսի պայմաններ, որ որևէ մեկը լսարանում կուսակցական քարոզ չանի։ Այս ամենը տանում է դեպի բռնապետություն, պողպատե մանդատ կոչվածը բռնապետություն է։ Արտաքին աշխարհում այս իշխանությունը պարտված իշխանություն է, և այսպիսի ինքնավստահությունը ողբերգություն է»,– ասաց նա։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica