close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերջին պատերազմում պարտությունը ոչ թե բանակի մեղքն էր, այլ այսօրվա քաղաքական ղեկավարության․ Իգոր Սարգսյան

Քաղաքական

28 Հունվարի 2022, 15:54
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերջին պատերազմում պարտությունը ոչ թե բանակի մեղքն էր, այլ այսօրվա քաղաքական ղեկավարության․ Իգոր Սարգսյան

Վերջին պատերազմում պարտությունը ոչ թե բանակի մեղքն էր, այլ այսօրվա քաղաքական ղեկավարության։ Մեր բանակn ամուր էր, հզոր էր ու կրկին կհզորանա․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը։

Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք էր մատուցում իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

«Պետք է այստեղ մեր ուխտը նորոգենք ու ասենք, որ բանակը կրկին ամրացնելու ենք։ Հաղթարշավներով գնալու ենք առաջ։ Փա՛ռք բոլոր այն զոհված տղերքին, որոնք ստեղծեցին Հայոց բանակը, եւ փա՛ռք նրանց, ովքեր իրենց բաժինը կատարեցին, մենք էլ շարունակելու ենք մեր բաժինը կատարել»,- ասաց նա։

Սարգսյանը ընդգծեց՝ բանակը 1992 թ․ կազմավորվեց դժվար եւ ծանրագույն ժամանակներում։ «Կազմավորվեց, որպեսզի պաշտպանի իր պետականությունը, Արցախը, հայ ազգի շահերը եւ մինչ օրս էլ իր խնդիրները կատարում է։ Ցավոք, հիմա բանակը մի քիչ ծանր վիճակում է, բայց դա անցողիկ վիճակ է։ Ամբողջ ժողովրդով պիտի կանգնենք բանակի թիկունքին, որպեսզի հառնի, ուժ ունենա, եւ կարողանա այսօրվա մարտահրավերներին դիմակայել, մեր ազգն ու պետականությունը դուրս հանել այս ճգնաժամից։ Սա է այսօրվա խորհուրդը»,- հավելեց ՀՅԴ ՀԳՄ անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիանա Սարգսյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica