close
Եղանակը Երևանում
17 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևան-Սևան ճանապարհին Mitsubishi-ն բախվել է ձնակույտին, ապա՝ ծառին. զոհվածին և 3 վիրավորներին դուրս են բերել փրկարարները

Հասարակություն

28 Հունվարի 2022, 15:25
 Երևան-Սևան ճանապարհին Mitsubishi-ն բախվել է ձնակույտին, ապա՝ ծառին. զոհվածին և 3 վիրավորներին դուրս են բերել փրկարարները

Կոտայքի մարզում, այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11:20-ի սահմաններում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձնակույտի մեջ ու բախվել ծառին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1  հոգի տեղում մահացել է,  3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարները:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Կայքը  հայտնում է, որ օպերատիվ են գործել նաև Հրազդանի հիվանդանոցի բժիշկները և շտապօգնության բրիգադը, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica