close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրեմլից պատասխանել են Էրդողանի հրավերին

Աշխարհ

27 Հունվարի 2022, 22:22
 Կրեմլից պատասխանել են Էրդողանի հրավերին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու առաջարկից, երբ թույլ տան համաճարակաբանական իրադրությունն ու ժամանակացույցը։ Այս մասին հայտնել է  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Անդրադառնալով Էրդողանի կատարած հայտարարությանն առ այն, որ Ռուսաստանի նախագահին հրավիրել է Թուրքիա և սպասում է Կրեմլի պատասխանին՝ Պեսկովը մասնավորապես ասել է

«Այո, այդ թեման բազմիցս բարձրացվել է նախագահ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում»։

Նա նշել է, որ այժմ որոշակի դադար է թե՛ միջկառավարական հանձնաժողովի, թե՛ երկու նախագահի գլխավորած երկկողմ հարաբերությունների բարձրագույն մարմնի աշխատանքներում: Հավելել է, որ Էրդողանն ասել է, որ ինքը պատրաստ է այդ բոլոր միջոցառումներն անցկացնել Թուրքիայում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica